Cover Image
close this bookՂարիբյան Արարատ Սահակի (1899-1977)
View the documentԱ. Ս. ՂԱՐԻԲՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱ. Ս. ՂԱՐԻԲՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Արարատ Սահակի Ղարիբյանը ծնվել է 1899 թ. հունվարի 27-ին Արտաշատի շրջանի Այգեզարդ (Դարղալու) գյուղում: Վախճանվել է 1977 թ. մարտի 1-ին Երևանում:
1915 թ. ավարտել է Երևանի պրոգիմնազիան:
1919 թ. ավարտել է Երևանի արական գիմնազիան:
1923 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:
1927 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:
1922-1928 թթ. աշխատել է Երևանի յոթնամյա և Աբովյանի անվան երկրորդ աստիճանի դպրոցներում որպես ուսուցիչ:
1928 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան:
1929-1948 թթ. դասախոսել է Երևանի պետական համալսարանում:
1934-1977 թթ. դասախոսել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում:
1934-1937 թթ. դասախոսել է Թբիլիսիի հեռակա մանկավարժական ին-տի հայկական բաժնում:
1935-1947 թթ. դասախոսել է Բաքվի Լենինի անվան մանկավարժական ին-տի հայկական բաժնում:
1934-1954 թթ. դասախոսել է հայկական հեռակա մանկավարժական ին-տում:
1934-1956 թթ. դասախոսել է Երևանի ռուսական մանկավարժական ին-տում:
1934-1960 թթ. եղել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ին-տի հայոց լեզվի ամբիոնի վարիչ:
1936-1948 թթ. դասախոսել է Լենինականի Նալբանդյանի անվան մանկավարժական ին-տում:
1937 թ. առաջինը Հայաստանում ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1940 թ. նույնպես առաջինը Հայաստանում ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1940 թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:
1944-1950 և 1956-1962 թթ. եղել է Հայկական ՍՍՀ գիտ. ակադ. լեզվի ին-տի դիրեկտոր:
1947 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ գիտ. ակադ. թղթակից-անդամ:
1954 թ. ստացել է գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
1955-1967 թթ. ղեկավարել է Հայկական ՍՍՀ գիտ. ակադ. Լեզվի, գրականության և արվեստի ինստիտուտների գիտական աստիճաններ շնորհող միացյալ գիտական խորհուրդը:
1958-1961 թթ. և 1964 -1977 թթ. եղել է Հայկական ՍՍՀ գիտ. ակադ. հասարակական բաժանմունքի ակադեմիկոս-քարտողարի տեղակալ հասարակական կարգով:
1960 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ գիտ. ակադ. իսկական անդամ:
1962-1977 թթ. եղել է Հայկական ՍՍՀ գիտ. ակադ. գրադարանային խորհրդի նախագահ և ֆունդամենտալ գրադարանի դիրեկտոր:
1969 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
1972 թ. ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր: