Cover Image
փակիր այս գիրքըՀովհաննիսյան Աշոտ Գարեգինի (1887-1972)
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԱ. Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Աշոտ Գարեգինի Հովհաննիսյանը ծնվել է 1887 թ. հունիսի 17 – ին Շուշի քաղաքում։ Վախճանվել է 1972 թ. հունիսի 30-ին Երևանում։
1906 թ. ավարտել է Շուշի քաղաքի ռեալական ուսումնարանը և մեկնել Գերմանիա՝ ուսանելու։ Ընդունվել է ՌՍԴԲԿ շարքերը։
1913 թ. ավարտել է Մյունխենի համալսարանը, պաշտպանել է իր առաջին գիտական աշխատությունը՝ “ Israel Ory und die armenische Befreiungsidee” և ստացել փիլիսոփայության դոկտորի կոչում ։
1913 – 1914 թթ. Շուշի քաղաքի հայկական հոգևոր սեմինարիայի դասատու։
1914 – 1917 թթ. Էջմիածնի Գևորգյան ճեմարանի դասատու։
1917 թ. Շուշի քաղաքում հրատարակել է բոլշևիկյան «Նեցուկ» լրագիրը։ Հոկտեմբեր ամսին ՝ իբրև պատգամավոր մասնակցել է Թիֆլիսում կայացած Կովկասի բոլշևիկյան կազմակերպությունների առաջին համագումարին։
1918 թ. ղեկավարել է Բաքվի սովետի կուլտուր – լուսավորական բաժինը, այնուհետև՝լուսավորության կոմիսարիատի դպրոցական բաժինը։
1918 – 1919 թթ.՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանի պրոֆեսոր, միաժամանակ՝ Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատի Հայկական գործերի կոմիսարիատի գրական-հրատարակչական բաժնի պետ։
1919 թ. ՌՍՖՍՀ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի հայկական բաժնի պետ։
1920 թ. հոկտեմբեր ամսին Բ. Լեգրանի գլխավորած ՌՍՖՍՀ դիվանագիտական միսիայի կազմում ժամանում է Հայաստան։
1920 – 1921 թթ. ՀՍՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսար։
1921 – 1926 թթ. Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր։
1922 – 1927 թթ. ՀԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղար։
1929 – 1934 թթ. ՍՍՀՄ Ազգությունների ինստիտուտի պրոֆեսոր։
1934 – 1937 թթ. Լենինգրադի Նյութական կուլտուրայի պատմության պետական ակադեմիայի իսկական անդամ և նույն ակադեմիայի Մոսկվայի բաժանմունքի դիրեկտոր։
1936 – 1937 թթ. ՍՍՀՄ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի դիրեկտորի տեղակալ։
1954 – 1961 թթ. ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ավագ գիտական աշխատող։
1955 թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1960 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս։
1961 թ.՝ ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի Նոր պատմության բաժնի վարիչ։ - Շնորհվել է Գիտության վաստակավոր գործչի կոչում։
1967 թ. Ծննդյան 80-ամյակի առթիվ պարգևատրվել է Լենինի շքանշանով։