Cover Image
փակիր այս գիրքըՄանվելյան Մանվել Գարեգինի (1913-1985)
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Գ. ՄԱՆՎԵԼՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Գ. ՄԱՆՎԵԼՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Մանվել Գարեգինի Մանվելյանը ծնվել է 1913 թ. սեպտեմբերի 26-ին, Վանում։ Վախճանվել է 1985 թ. նոյեմբերի 15-ին, Երևանում։
1934-1939 թթ.՝ գիտաշխատող Համամիութենական երկրաբանահանքաբանական ինստիտուտի Երևանի լաբորատորիայում։
1936 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը։
1939-1941 թթ.՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի անօրգանական քիմիայի ամբիոնի ասիստենտ։
1941-1946 թթ.՝ ավագ դասախոս Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի անօրգանական քիմիայի ամբիոնում։
1945 թ. պարգևատրվել է Կովկասի պաշտպանության համար մեդալով։
- Պարգևատրվել է « Հայրենական մեծ պատերազմում 1941-1945 թթ. արիության համար» մեդալով։
1948-1957 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ քիմիական ինստիտուտի սեկտորի վարիչ։
1949 թ. շնորհվել է քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1951-1953 թթ. Երևան քաղաքի Կիրովի շրջանի շրջխորհրդի պատգամավոր։
1954-1958 թթ.՝ Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։
1956 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ։
1957-1968 թթ.՝ ՀԽՍՀ ժողտնտխորհի Երևանի քիմիայի գիտահետազոտական ինստիտուտի / 1969 թվականից՝ ՀՂՍՀ ԳԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ/ տնօրեն։
1959-1967 թթ.՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։
1960-1980 թթ.՝ արզնահողի ստացման հարցով Համամիութենական կոորդինացիոն խորհրդի անդամ։
1961 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
1962 թ. գործուղվել է Բուլղարիա՝ Բուլղարական կոմունիստական կուսակցության Կենտկոմի հրավերով։
1963 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս։
1966 թ. գործուղվել է Բուլղարիա՝ պղնձային հանքաքարի մնացուկների մշակման հարցերով տեղի մասնագետներին օգնություն ցույց տալու նպատակով։
1968-1970 թթ. ՀԽՍՀ ԳԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի և փորձնական գործարանի փոխտնօրեն՝ գիտական գծով։
1970 թ. շնորհվել է ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
1970-1975 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի և փորձնական գործարանի տնօրեն։
1973 թ. գործուղվել է Գերմանական Դեմոկրատական Հանրապետություն ՝ հանրապետության ԳԱ անօրգանական քիմիայի կենտրոնական ինստիտուտի հետ համատրղ աշխատանքների ծրագրերի մշակման հարցով։
1975-1980 թթ.՝ կոնսուլտանտ ԽՍՀՄ ԳԱ Սիբիրի մասնաճյուղի երկրաբանահանքաբանական գիտահետազոտական ինստիտուտում։