Cover Image
aizvērt šo grāmatuՄանվելյան Մանվել Գարեգինի (1913-1985)
Skatīt dokumentuԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Գ. ՄԱՆՎԵԼՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Գ. ՄԱՆՎԵԼՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Atvērt šo mapi un apskatīt saturuՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Մանվել Գարեգինի Մանվելյանը ծնվել է 1913 թ. սեպտեմբերի 26-ին, Վանում։ Վախճանվել է 1985 թ. նոյեմբերի 15-ին, Երևանում։
1934-1939 թթ.՝ գիտաշխատող Համամիութենական երկրաբանահանքաբանական ինստիտուտի Երևանի լաբորատորիայում։
1936 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը։
1939-1941 թթ.՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի անօրգանական քիմիայի ամբիոնի ասիստենտ։
1941-1946 թթ.՝ ավագ դասախոս Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի անօրգանական քիմիայի ամբիոնում։
1945 թ. պարգևատրվել է Կովկասի պաշտպանության համար մեդալով։
- Պարգևատրվել է « Հայրենական մեծ պատերազմում 1941-1945 թթ. արիության համար» մեդալով։
1948-1957 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ քիմիական ինստիտուտի սեկտորի վարիչ։
1949 թ. շնորհվել է քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1951-1953 թթ. Երևան քաղաքի Կիրովի շրջանի շրջխորհրդի պատգամավոր։
1954-1958 թթ.՝ Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։
1956 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ։
1957-1968 թթ.՝ ՀԽՍՀ ժողտնտխորհի Երևանի քիմիայի գիտահետազոտական ինստիտուտի / 1969 թվականից՝ ՀՂՍՀ ԳԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ/ տնօրեն։
1959-1967 թթ.՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։
1960-1980 թթ.՝ արզնահողի ստացման հարցով Համամիութենական կոորդինացիոն խորհրդի անդամ։
1961 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
1962 թ. գործուղվել է Բուլղարիա՝ Բուլղարական կոմունիստական կուսակցության Կենտկոմի հրավերով։
1963 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս։
1966 թ. գործուղվել է Բուլղարիա՝ պղնձային հանքաքարի մնացուկների մշակման հարցերով տեղի մասնագետներին օգնություն ցույց տալու նպատակով։
1968-1970 թթ. ՀԽՍՀ ԳԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի և փորձնական գործարանի փոխտնօրեն՝ գիտական գծով։
1970 թ. շնորհվել է ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
1970-1975 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի և փորձնական գործարանի տնօրեն։
1973 թ. գործուղվել է Գերմանական Դեմոկրատական Հանրապետություն ՝ հանրապետության ԳԱ անօրգանական քիմիայի կենտրոնական ինստիտուտի հետ համատրղ աշխատանքների ծրագրերի մշակման հարցով։
1975-1980 թթ.՝ կոնսուլտանտ ԽՍՀՄ ԳԱ Սիբիրի մասնաճյուղի երկրաբանահանքաբանական գիտահետազոտական ինստիտուտում։