Cover Image
close this bookՂարագյոզյան Կոնստանտին Գրիգորի (1927-2013)
View the documentԿ. Գ. ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԿ. Գ. ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Կոնստանտին Գրիգորի Ղարագյոզյանը ծնվել է 1927 թվականի սեպտեմբերի 29-ին Երևանում, ծառայողի ընտանիքում։

1945 թ. Կ.Գ. Ղարագյոզյանը ավարտել է Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը, 1950 թվականին Երևանի պետական բժշկական ինստիտուտը, 1953 -ին՝ այդ ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնին կից ասպիրանտուրան։

Կոնստանտին Գրիգորի Ղարագյոզյանը ճանաչված մասնագետ է կենսաքիմիայի, նեյրոքիմիայի, մոլեկուլային կենսաբանության, տեսական օրգանական քիմիայի բնագավառներում։

Նա նոր ուղղությունների հիմնադիր է հիմնարար և կիրառական հետազոտությունների, որոնք ուղղված են պարզաբանել բջջային ակտիվության մոլեկուլային մեխանիզմների բնականոն և պաթալոգիկ պայմաններում մետաբոլիկ և գենետիկական մակարդակներում։ Այդ ուղղությամբ ստացված արդյունքները զգալի ավանդ են թաղանթային լիպիդալոգիայի, մոլեկուլային սրտաբանության, արյան մակարդելիության համակարգի քիմիայի և կենսաքիմիայի արտաքին ազդակը դեպի բջիջ տանող ֆունկցիոնալ համակարգերի ժամանակակից մեկնաբանումների՝ բջջի շնչառական ֆունկցիայի կանոնավորման մեջ մասնակցող, նրա կողմից հայտնաբերված, նոր սպիտակուցների ֆունկցիաների պարզաբանման ուղղությամբ։

Ստացված արդյունքները թույլ են տալիս նոր մոտեցում ցուցաբերել մակրոմոլեկուլների ֆունկցիոնալ և պաթոգենետիկական դերի գնահատմամբ, արմատապես նոր գիտական վերլուծություն կատարել, օրգանիզմի տարբեր կենսաբանական համակարգերի ենթաբջջային գոյացությունների և թաղանթների ախտահարված վիճակների ձևավորման և զարգացման մոլեկուլային մեխանիզմների որակավորման գործում (սրտի սուր ինֆարկտ, պանկրեատիդներ, լեյկոզներ, շաքարախտ, ալկոհոլային միտակոգսիկային թունավորումներ), թոքերի սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ բորբոքումներ, օրգանիզմի հիպոգլիկեմիկ և հիպօքսիկ վիճակներ բջջի գենետիկական ապարատի և նրա քրոմատինային բաղադրիչի կառուցվածքային ֆունկցիոնալ խախտումներ և այլն։

Այս հետազոտությունների արդյունքները լույս են սփռում բջջի հակառադիկալ պաշտպանության համակար գերի ֆունկցիոնալ դերի և տարբեր տեսակի ախտաբանական երևույթների ծագման, զարգացման և գերաճման պաթոգենետիկական մեխանիզմների պարզաբանման վրա` նոր հեռանկարներ բացելով ավելի արդյունավետ հակամիջոցների հայթայթման գործում։

Առաջին անգամ պրոֆ. Կ.Գ. Ղարագյոզյանի կողմից բացահայտվել է տարբեր ֆոսֆոլիպիդների միջոցով արյան մակարդելիության կարգավորումը, որոնք ընդունակ են արյան մակարդելիությունը բարձրացնելու կամ իջեցնելու։ Այս փաստը ունի ոչ միայն տեսական, այլև շատ կարևոր կիրառական նշանակություն։ Նա ցույց է տվել, որ օրգանիզմում տարբեր հիվանդությունների ժամանակ առաջացած այդ միացությունների պերօքսիդները թունավոր ազդեցություն են ունենում, որն էլ հանգեցնում է արյունատար անոթներում արյան թրոմբի ձևավորմանը։ Այս երևույթը նկատվում է ինֆարկտ միոկարդի ժամանակ, այլ օրգաններում, ինչպես նաև շաքարի՝ ուղեղի անոթների աթերո սկլերոզի, ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքման, ալկոհոլով սաստիկ թունավորման ժամանակ։ Ելնելով այս ամենից՝ առաջին անգամ Կ.Գ. Ղարագյոզյանի կողմից առաջարկվել է ՝

ա. ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքման ժամանակ նատրիումի թիոսուլֆատի միջոցով լյարդում ճարպաթթուների փոխանակության վերականգնման էֆֆեկտիվ մեթոդ.

բ. սուր ինֆարկտ-միոկարդով հիվանդներին կոմբի նացված անտիօքսիդանտոթերապիայի միջոցով՝ Е և С վիտամինների միաժամանակյա մատակարարումով, որը հակաօքսիդանտային հզոր ազդեցություն է գործում։ Բուժման այս մեթոդը դրական արդյունք է տվել ոչ միայն փորձարկումներում, այլև կլինիկական պրակտիկայում.

գ. պրոֆ. Կ.Գ. Ղարագյոզյանը ՀՀ ԳԱԱ ՆՕՔԻ հետ համագործակցության ընթացքում ապացուցել են, որ որոշակի օրգանական թթուների շաքարը իջեցնող հատկությունները, որոնք անջատվել են Հայաստանում աճող լոշտակից։ Նման էֆֆեկտ է հայտնաբերվել նաև մի շարք դիհիդրոպիրիդինի անալոգների վերաբերյալ, որոնք սինթեզվել են Լատվիայի ԳԱ օրգանական սինթեզի ինստիտուտում։

Այդ հետազոտությունների արդյունքներն հրատարակվել են հանրապետական, նախկին միութենական և արտասահմանյան ավելի քան 356 գիտական հոդվածներում։ Կ.Գ. Ղարագյոզյանի 43 հոդվածները և 67 թեզիս զեկուցումները ներկայացվել և զեկուցվել են կենսաքիմիայի, նեյրոքիմիայի, մոլեկուլային կարդիոլոգիայի, օրգանիզմի աճի և զարգացման, տեսական օրգանական քիմիայի, լիպիդոլոգիայի, նեյրոհաղորդիչ-ամինոթթուների վերաբերյալ Միջազգային գիտաժողովներում (Ճապոնիա, Չեխոսլովակիա, Ավստրիա, Հունգարիա, Վենեսուելա, Իտալիա, Ֆիլիպիններ, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Հնդկաստան, Հոլանդիա, Սինգապուր, Իսրաել)։ Դրանցից մի քանիսը, որոնք բացահայտում են թոքերի տուբերկուլիոզի ժամանակ համակցված հակաօքսիդան տաթերապիայի էֆֆեկտիվության սկզբունքները, արժանացել են նախկին ՍՍՀՄ-ի հեղինակային վկայականների։ Շնորհիվ իր կողմից ծավալած գիտական հետազոտությունների և ժամանակակից լիպիդոլոգիայի, քիմիայի և կենսաքիմիայի ասպարեզում ստեղծած նոր ուղղությունների Կ.Գ. Ղարագյոզյանը 1990-1994 թթ. ընթացքում ընտրվել է YBRO-ի ուղեղի ուսումնասիրության միջազգային կազմակերպության, նեյրոքիմիկոսների Եվրոպական և Ամերիկյան ընկերությունների անդամ։ Նա եղել է «Նեյրոքիմիա» ամսագրի փոխխմբագիրը։

Կ.Գ. Ղարագյոզյանը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ էր, ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի և Մանրէաբանության ինստիտուտների, ինչպես նաև Երևանի պետական Համալսարանի կենսաբանական ֆակուլտետի գիտական խորհուրդների անդամ և նշված հիմնարկությունների գիտության դոկտորի շնորհման համար մասնագիտացված գիտական խորհուրդների անդամ։

Ակադեմիկոս Կ.Գ. Ղարագյոզյանի ղեկավարությամբ պաշտպանվել և հաստատվել են 4 թեկնածուական և 2 դոկտորական դիսերտացիաներ։ Նա արժանի հարգանք էր վայելում իր կողմից ղեկավարվող ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, հանրապետության տարբեր գիտական շրջանակների, ինչպես նաև Մերձավոր և հեռավոր արտասահմանյան գիտական հաստատությունների կողմից։ Կ.Գ. Ղարագյոզյանը իր գիտական, գիտակազմակերպչական և հասարակական գործունեությամբ նպաստել է նաև երիտասարդ կադրերի պատրաստման գործին, Հայաստանի գիտական պոտենցիալի բարձրացմանը։