Cover Image
close this bookԲրուտյան Գեորգ Աբելի (1926-2015)
View the documentԳ. Ա. ԲՐՈՒՏՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԳ. Ա. ԲՐՈՒՏՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գեորգ Աբելի Բրուտյանը ծնվել է 1926 թ. մարտի 24-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Սևքար գյուղում: Վախճանվել է դեկտեմբերի 8-ին Երևանում։
1942 թ. ավարտել է Թբիլիսիի 81-րդ հայկական միջնակարգ դպրոցը:
1947 թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը:
1950 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
1951 թ. ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետին կից ասպիրանտուրան:
- Շնորհվել է փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1951-1962 թթ. Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի դոցենտ:
1962 թ. շնորհվել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1962-1970 թթ. Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության և քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ: 1963 թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:
1966 թ. արժանացել է Մեծ Մաստերտոնի / Նոր Զելանդիա / պատվավոր քաղաքացո կոչման:
1970 թ. պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար` ի նշանավորումն Վ.Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի» մեդալով:
1970-1985 թթ. Երևանի պետական համալսարանի դիալեկտիկական մատերիալիզմի և տրամաբանության ամբիոնի վարիչ:
1971 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ:
- Պարգևատրվել է Կոմենսկու անվան մեդալով / Բրատիսլավայի համալսարան. Սլովակիա /:
- Պարգևատրվել է «Պատվո նշան» առաջին կարգի մեդալով /Չեխիա/։
1972 թվականից «Ֆիլոսոֆսկիե նաուկի» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ:
1974-1977 թթ. ՀՍՍՀ ԳԱԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի տեղակալ:
1977 թվականից ՀՍՍՀ ԳԱ փիլիսոփայության և բանասիրության բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար և նախագահության անդամ:
- ՍՍՀՄ փիլիսոփայական ընկերության հայկական բաժանմունքի նախագահ:
1982 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս:
1982 թվականից «Փիլիսոփայական տարեգրքի» գլխավոր խմբագիր:
1986 թ. պարգևատրվել է Վավիլովի անվան մեդալով և «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով:
1987 թ. Հայկական փիլիսոփայական ակադեմիայի /Երևան/ նախագահ:
- Փաստարկման հետազոտությունների եվրոպական կենտրոնի /Բրյուսել. Բելգիա / պատվավոր անդամ:
1988 թ. «Հաղորդակցում և իմացություն» միջազգային ընկերության / Գենթ. Բելգիա/ պատվավոր անդամ:
- «Փաստարկման հետազոտություններ» միջազգային սերիայի գլխավոր խմբագիր: 1989 թ. «Ոչ-ձևական տրամաբանության և քննադատական մտածողության» միջազգային ասոցիացիայի / ԱՄՆ/ պատվավոր փոխպրեզիդենտ:
1990 թ. Ամերիկյան կենսագրական ինստիտուտի հետազոտական ասոցիացիայի ցմահ անդամ և նախագահի տեղակալ: Համաշխարհային գրական ակադեմիայի / Մեծ Բրիտանիա / ցմահ անդամ:
- Ամերիկայի Կենսագրական ինստիտուտի կողմից արժանացել է «Տարվա մարդ» կոչման: Ստացել է Պատվո միջազգային մշակութային վկայական`Ամերիկյան կենսագրական ինատիտուտի կողմից:
1991-1996 թթ. Անվտանգության և խաղաղության միջազգային պառլամենտի սենատոր / Իտալիա-ԱՄՆ /:
1993 թ. Կենսագրական միջազգային կենտրոնի / Քեմբրիջ. Անգլիա / կողմից անվանվել է «Հանաշխարհային մտավորական, 1993 թ.»:
1994-2002թթ. նշանակվել է ՀՀ ԳԱԱ փոխպրեզիդենտ, Հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար:
1996 թ. «Հասարակությունը և էկոնոմիկան» միջազգային ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ / Մոսկվա /:
2001 թ. Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի պրեզիդենտ:
2002 թ. ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական: