Cover Image
close this bookՂանալանյան Արամ Տիգրանի (1909-1983)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Տ. ՂԱՆԱԼԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Տ. ՂԱՆԱԼԱՆՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Արամ Տիգրանի Ղանալանյանը ծնվել է 1909 թվականի փետրվարի 12-ին Ախալցխայում/Վրաստան/: Վախճանվել է 1983 թ. հունիսի 9-ին Երևանում:
1922 թ. ավարտել է Ախալցխայի յոթնամյա դպրոցը:
1925 թ. ավարտել է Թիֆլիսի թիվ 72 աշխատանքային միջնակարգ դպրոցը:
1931 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը:
1931-1933 թթ. դասավանդել է Երևանի հանրակրթական դպրոցներում։ 1932-1938 թթ. կրտսեր գիտական աշխատակից Հայաստանի կուլտուրայի պատմության, պատմության և գրականության ինստիտուտներում:
1934-1951 թթ. դասավանդել է Հայ ժողովրդական բանահյուսություն Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական և (1936–1948) Հեռակա մանկավարժական ինստիտուտներում:
1935 թ. արժանացել է Մելքոնյան ֆոնդի մրցանակի` «Հայ շինականի աշխատանքի երգերը» ձեռագիր աշխատության համար:
1937-1941 թթ. դասախոսել է ԵՊՀ-ում:
1937-1943 թթ. ավագ գիտական աշխատակից ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի գրականության և լեզվի ինստիտուտում:
1938-1939 թթ.՝ ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի լեզվի և գրականության ինստիտուտի բաժնի վարիչ:
1939 թ. պարգևատրվել է Հայկական ՍՍՀ Գերագուն սովետի պատվոգրով` «Սասունցի Դավիթ» էպոսի համահավաք բնագրի «Դավիթ և Խանդութ» ու «Փոքր Մհեր» ճյուղերը պատրաստելու համար:
1942 թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1943 թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում:
1943-1960 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ժողովրդական բանահյուսության բաժնի վարիչ:
1946 թ. պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով:
1951 թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:
1953 թ. պարգևատրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ «Շնորհակալագրով»` «Ժողովրդական բանահյուսության մի քանի հարցեր» աշխատության համար:
1960-1983 թթ.` Հայկական ՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող:
1964 թ. մասնակցել է մարդաբանական և ազգագրական գիտությունների միջազգային 7-րդ կոնգրեսին /Մոսկվա/:
1965 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1965-1983 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ «Պատմաբանասիրական հանդես» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ:
1967 թ. շնորհվել է Հայկական ՍՍՀ Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
1970 թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
- Մատենադարանը ներկայացրել է պարգևատրման` «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով:
1970-1983 թթ. Հայկական սովետական հանրագիտարանի գրականության գիտաճյուղային խմբագրության անդամ:
1974 թ. պարգևատրվելէ Հայկական ՍՍՀ ԳԱ «Վաստակագրով»` գիտության բնագավառում ունեցած խոշոր վաստակի համար:
1977 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս: