Cover Image
close this bookԳրիգորյան Արամ Պարույրի (1930-2022)
View the documentԱ. Պ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱ. Պ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

1930 թ. սեպտեմբերի 28-ին Թիֆլիսում ծառայողի ընտանիքում ծնվել է անվանի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ Արամ Պարույրի Գրիգորյանը։

Գերազաց սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։

1953-1956 թթ. Ա.Պ. Գրիգորյանը աշխատել է «Կոմունիստ» թերթի խմբագրության «Գրականության և արվեստի բաժնում» որպես «Գրականության» բաժնի աշխատող։

1958 թվականից սկսած աշխատել է ՀՍՍՌ ԳԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի «Սովետահայ գրականության» ենթաբաժնում՝ որպես կրտսեր գիտաշխատող։

1958թ. դեկտեմբերին «Եղիշե Չարենցի պոեզիան» թեմայով պաշտպանել է թեկնածուական թեզ և արժանացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի։

Ա.Պ. Գրիգորյանի գրչին են պատկանում՝ «Եղիշե Չարենց» (Եր., 1961), «Գեղարվեստական ոճի հիմնահարցեր»(Եր., 1966), «Գեղարվեստական ոճի և պատկերի կառուցվածք»(Եր., 1974), «Գրականությունը և տեսությունը»(Եր., 1976), «Քննադատություն և գրական ընթացք»(Եր., 1979), «Գրական երկի կառուցվածքի վերլուծություն» (Եր., 1984), «Ոճային որոնումներ և գրական զարգացում (Եր., 1987), «Գրական ստեղծագործության ամբողջականություն»(Եր., 2004) մենագրությունները։ Նրա ավելի քան հարյուր հոդվածներ լույս են տեսել գիտական և գրական տարբեր պարբերականներում, այդ թվում նաև մոսկովյան այնպիսի հեղինակավոր հրատարակություններում, ինչպիսիք են՝ «Вопросы литературы», «Дружба народов», «Литературная газета», «Советская культура»։ Առանձին մի խումբ են կազմում մոսկովյան ակադեմիական տարբեր հատորյակներում տպագրվածները, այդ թվում՝ «Խորհրդային բազմազգ գրականության պատմության» յոթհատորյակում, «Միասնություն», «ԽՍՀՄ գրողների համագումարները» և «Հայ գրականության պատմություն» հատորյակներում։

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի՝ նրա գլխավորած բաժինը երկար տարիներ զբաղվել է նաև գրականագիտական տարբեր հասկացությունների և հիմնահարցերի հայ գրականությունում ունեցած անդրադարձի քննությամբ։ Արդեն լույս են տեսել հինգ հատորներ, շուտով կհրատարակվի վեցերորդը՝ «Հայ գրականությունը համաշխարհային գրականության համատեքստում» խորագրով հատորը։ Նման մոտեցման և քննության մեթոդի ու կոլեկտիվ աշխատանքների կազմակերպման շնորհիվ Ա.Պ. Գրիգորյանը պատրաստել է գրականությունն առավել լայն հայացքով և ընդգրկմամբ դիտարկող երիտասարդ մասնագետներ։

Ա.Պ. Գրիգորյանի ուսումնասիրությունները միշտ էլ մեծ արձագանք են գտել միջազգային գիտական շրջանակնեերում, վկայակոչվել տարբեր երկրների հեղինակավոր գիտնականների կողմից։

Ա.Պ. Գրիգորյանը ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության և արվեստի ինստիտուտների և Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի գիտական խորհուրդների, Հայաստանի գրողների, թատերական գործիչների և կինոմատոգրաֆիստների միությունների անդամ է եղել։

Նա եղել է Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, ՀՀ նախագահության պատվոգրով։

Ա.Պ. Գրիգորյանը զբաղվել է Պուշկինի, Գոգոլի, Դոստոևսկու, Տոլստոյի, Չեխովի ստեղծագործությունների և ժամանակակից ռուսական բանաստեղծության քննությամբ և վերլուծությամբ։ նա զբաղվել է արդյունաշատ գիտահասարակական և մանկավարժական գործունեությամբ՝ հայ գարկանությունը դիտարկելով ռուս և համաշխարհային գրականությունների համատեքստում և զբաղվելով գրականության տեսության ու գրականության ժանրերին վերաբերող ամենատարբեր հարցերով, ինչպես նաև հայ-ռուսական գրական կապերի պատմության և իր ապրած ժամանակահատվածի հիմնախնդիրներով՝ գիտամշակութային բնագավառում իր կարևոր նպաստը բերելով հայ-ռուսական համագործակցությանը։ Նրա գիտական վաստակի, հայ-ռուսական գործակցությանը և Հայաստանում ռուսական մշակույթի տարածման գործում ունեցած ավանդի համար Ա.Պ. Գրիգորյանին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության Պուշկինի անվան մեդալ, որը նրան անձամբ հանձնել է, Երևանում պաշոնական այցով գտնվող, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը։