Cover Image
փակիր այս գիրքըՄիրզոյան Լյուդվիկ Վասիլի (1923-1999)
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Լ. Վ. ՄԻՐԶՈՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Լ. Վ. ՄԻՐԶՈՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Լ. Վ. Միրզոյանը ծնվել է 1923 թ. մայիսի 1-ին, Երևան քաղաքում, ծառայողի ընտանիքում։ Վախճանվել է 1999 թ. հուլիսի 20-ին, Երևանում։
1942-1945 թ. մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1947 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիլմաթ. Ֆակուլտետը և աշխատանքի անցել Բյուրականի աստղադիտարանում։
1949 թ. դասավանդում է Երևանի պետական համալսարանում։
1951 թ. շնորհվել է ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1953-1959 թթ. Բյուրականի աստղադիտարանի գիտական քարտուղար։
1958-1999 թթ. Միջազգային աստղագիտական միության և նրա մասնագիտական հանձնաժողովների անդամ։
1959-1986 թթ. Բյուրականի աստղադիտարանի տնօրենի տեղակալ։
1965-1998 թթ. Բյուրականի աստղադիտարանի աստղերի և միգամածությունների ֆիզիկայի բաժնի վարիչ։
1965-1988 թթ. “Աստղաֆիզիկա” համամիութենական պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ։
1968 թ. շնորհվել է ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1970-1999 թթ. ՍՍՀՄ ԳԱ աստղագիտական խորհրդի անդամ։
1970 թ. արժանացել է պրոֆեսորի գիտական կոչման։
1970-1999 թթ. Աստղագնացության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ։
1970-1975 թթ. Փարիզի աստղաֆիզիկայի ինստիտուտի անդամ-խորհրդական։
1974 թ. արժանացել է ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
1986 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ թղթակից անդամ։
1988-1999 թթ. “Աստղաֆիզիկա” պարբերականի գլխավոր խմբագիր։
1996 թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս։