Cover Image
փակիր այս գիրքըՔոթանյան Միքայել Խաչիկի (1927-1999)
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Խ. ՔՈԹԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Խ. ՔՈԹԱՆՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Միքայել Խաչիկի Քոթանյանը ծնվել է 1927 թ. սեպտեմբերի 1-ին Թալինի շրջանի Իրինդ գյուղում / ՀՀ Արագածոտնի մարզ /, սասունցու ընտանիքում: Վախճանվել է 1999 թ. հոկտեմբերի 27-ին Երևանում։
1945 թ. ավարտել է Ներքին Սասնաշեն գյուղի միջնակարգ դպրոցը:
1945-1950 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը և աշխատանքի է անցել «Հայէներգոյի» գլխավոր վարչությունում` որպես ֆինանսիստ:
1951 թ.ընդունվել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան`«Քաղաքատնտեսություն» մասնագիտության գծով:
- Գործուղվել է Մոսկվա` ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտում ասպիրանտական մասնագիտացում ստանալու:
1956 թ. պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն` ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
1954-1958 թթ.` դասախոս ՀԿԿ ԿԿ կուսակցական դպրոցում:
1954-1979 թթ. դասավանդել է Երևանի տարբեր բուհերում:
1958-1960 թթ. ` ՀԿԿ Կենտկոմում բաժնի վարիչ:
1960-1964 թթ. «Հայաստանի ժողովրդական տնտեսություն» ամսագրի գլխավոր խմբագիր:
1964-1965 թթ. ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող:
1965-1972 թթ.` ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում բաժնի վարիչ:
1972 թ. ստացել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:
1972-1983 թթ.` ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի փոխտնօրեն:
1977 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1978 թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1983 թ.` Հայաստանի կոմկուսի կենտկոմի տնտեսագիտության բաժնի վարիչ:
1986 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս:
1987-1999 թթ. ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն:
1992 թ. ` տնտեսագետների Միջազգային միության անդամ / Մոսկվա/:
1999 թ. հոկտեմբերի 27-ին զոհվել է ՀՀ Ազգային ժողովում կատարված ահաբեկչության ժամանակ:
1999 թ. Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մովսես Խորենացի» մեդալով:
1999 թ. Միքայել Քոթանյանի անունով են կոչվել ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտը, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի միջնակարգ դպրոցը: