Գ.Գ. Գևորգյանը ծնվել է 1958թ ապրիլի 29-ին Երևանում ծառայողի ընտանիքում։
1975 թ. Ոսկե մեդալով ավարտել է ԵՊՀ կից ֆիզ-մաթ. թեքումով գիշերօթիկ դպրոցը։
1975-1980 թթ. Սովորել է Երևանի Պետ. համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում։
1977-1980 թթ. Եղել է Երևանի քաղաքային խորհրդի դեպուտատ։
1980-1984 թթ. աշխատել է որպես ԵՊՀ ուսումնական լաբորատորիայի վարիչ։
1982 թ. ՀԽՍՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) մաթեմատիկայի ինստիտուտում ստացել է ֆիզմաթ. գիտությունների թեկնածուի աստիճան։
1984- 1988 թթ. Եղել է Երևանի Պետական համալսարանի մեխմաթ. ֆակուլտետի օպտիմալ կառավարման տեսության և մոտավոր մեթոդների ամբիոնի դոցենտ։
1988-1990 թթ. Երևանի Պետ. համալսարանի ավագ գիտաշխատող։
1992 թ. Մոսկվայի Ստեկլովի անվան Մաթեմատիկայի ինստիտուտում ստացել է ֆիզմաթ. գիտությունների դոկտորի աստիճան:
1992-1997 թթ. ԵՊՀ-ի Մեխմաթ. ֆակուլտետի օպտիմալ կառավարման տեսության և մոտավոր մեթոդների ամբիոնի պրոֆեսորի։
1994 թ. ստացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցանակ:
1997-2004 թթ. Եղել է ամբիոնի վարիչ։
2000 թ. Ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։
2002-2004 թթ. Եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության գիտակազմակերպչական վարչության պետ։ (համատեղությամբ)
2004-2007 թթ. ԵՊՀ-ի մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան։
2006-2017 թթ. Եղել է «Պրոմեթեյ Բանկ» ՓԲԸ-ի Խորհրդի անդամ:
2007-2008 թթ. ԵՊՀ-ի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների դեկան։
2008-2019 թթ.՝ ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր:
2009 թ. Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:
2010 թ.- Ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս «Մաթեմատիկա» մասնագիտության գծով։
2017-2019 թթ. Եղել է «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի Խորհրդի անդամ:
2018 թ. ստացել է ՀՀ նախագահի մրցանակ:
2019-2021 թթ. ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
2019-2022 թթ. Եղել է «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի Խորհրդի նախագահի տեղակալ:
2021 թ.-ից ԵՊՀ Մաթեմատիկական Հետազոտությունների Կենտրոնի տնօրեն:
2022 թ. «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի Խորհրդի անդամ է: