Cover Image
փակիր այս գիրքըԴավթյան Գագիկ Ստեփանի (1909-1980)
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ. Ս. ԴԱՎԹՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ. Ս. ԴԱՎԹՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Ստեփանի Դավթյանը ծնվել է 1909 թ. նոյեմբերի 20-ին Դիլիջանում։ Վախճանվել է 1980 թ. մարտի 9-ին:
1923 թ. մասնակցել է Հայաաստանի պիոներների առաջին համագումարին:
1924 թ. ընդունվել է ՀամԼԿԵՄ շարքերը:
1926 թ. ավարտել է Դիլիջանի երկրորդ աստիճանի դպրոցը:
1930 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետը:
1930-1933 թթ. պարարտանյութերի և ագրոհողագիտության համամիութենական ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի ասպիրանտ:
1933-1936 թթ. պարարտանյութերի և ագրոհողագիտության համամիութենական ինստիտուտի հայկական մասնաճյուղի` Հայաստանի քիմիացման կայանի դիրեկտորի տեղակալ` գիտական գծով և հողաագրոքիմիական հետազոտությունների բաժնի վարիչ:
1933-1936, 1941-1948, 1958-1980 թթ. դասավանդել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում և Երևանի Պետական համալսարանում:
1936-1941 թթ. ՍՍՀՄ ԳԱ Վ.Վ. Դոկուչաևի անվան հողագիտության ինստիտուտի դոկտորանտ:
1937 թ. “Հայաստաի հին ավերակները որպես պարարտանյութ” աշխատության համար երիտասարդ գիտնականների համամիութենական մրցույթում արժանացել է ՀամԼԿԵՄ Կենտկոմի մրցանակի:
1938 թ. շնորհվել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1941 թ. շնորհվել է գյուղատնտեսական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1941-1947 թթ. ՍՍՀՄ ԳԱ հայկական ֆիլիալի, 1943 թ.`Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հողի բերրիության լաբորատորիայի վարիչ:
1943 թ. ընդունվել է ՍՄԿԿ շարքերը:
1944 թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական աստիճան:
1946 թ. ընտրվել Հայկական ՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ:
1947-1980 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ ագրոքիմիայի լաբորատորիայի դիրեկտոր:
1950 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս:
1951 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
1952 թ. պարգևատրվել է Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի բրոնզե մեդալով:
1953-1955 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ գյուղատնտեսական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղար:
1953-1978 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ նախագահության անդամ:
1954 թ. պարգևատրվել է Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի արծաթե մեդալով:
1955-1957 թթ. Հայկական ՍՍՀ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ:
1956,1958,1960,1964 թթ. ընտրվել է Հայաստանի կոմկուսի Կենտկոմի անդամ:
1956 թ. ընտրվել է Հողագետների միջազգային ընկերության անդամ:
- Մասնակցել է Հողագետների միջազգային ընկերության VI կոնգրեսին (Ֆրանսիա):
1957-1961 թթ. Երևանի պետական համալսարանի ռեկտոր:
1957-1980 թթ. Երևանի քաղսովետի դեպուտատ:
1958 թ. ընտրվել է ՍՍՀՄ հինգերորդ գումարման Գերագույն սովետի դեպուտատ:
- Եղել է ԱՄՆ-ում որպես ՍՍՀՄ համալսարանների ռեկտորների փոխայցելու պատվիրակության ղեկավար:
- Ընտրվել է “Իտալիա –ՍՍՀՄ ընկերության” անդամ և նույն ընկերության Երևանի բաժանմունքի պրեզիդենտ: ”Իտալիա-ՍՍՀՄ ընկերության” պատվիրակության կազմում եղել է Իտալիայում:
1959 թ. պարգևատրվել է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրով:
1960 թ. մասնակցել է Հողագետների միջազգային ընկերության VII կոնգրեսին (ԱՄՆ):
1961 թ. շնորհվել է Հայկական ՍՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
1961-1964 թթ. Հայաստանի կոմկուսի Երևանի քաղաքային կոմիտեի անդամ:
1964 թ. Ագրոքիմիայի միջազգային V սիմպոզիումում սովետական գիտնականների խմբի ղեկավար (Սիցիլիա):
- Հիդրոպոնիկայի գծով սովետական փորձագետների խմբի ղեկավար (ԱՄՀ)։
1964-1980 թթ. ՍՍՀՄ ԳԱ “Ագրոքիմիա” ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ:
1966 թ. ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտի դիրեկտոր:
1966 թ. պարգևատրվել է Լենինի շքանշանով:
1967-1971 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս–քարտուղար:
1968 թ. ընտրվել է Հիդրոպոնիկայի զարգացման միջազգային ընկերության անդամ:
- Ընտրվել է Ինդուստրիալ բուսաբուծությանն աջակցող ընկերության անդամ (Ավստրիա):
1969 թ. պարգևատրվել է “Պատվո նշան” շքանշանով:
- Պարգևատրվել է ՀամԼԿԵՄ Կենտկոմի պատվոգրով` գիտական կադրերի պատրաստման գործում ցուցաբերած ակտիվ աշխատանքի համար և ծննդյան 60-ամյակի առթիվ:
1970 թ. ՍՍՀՄ պատվիրակության կազմում եղել է Բուլղարական ժողովրդական հանրապետությունում:
1971 թ. մասնակցել է հիդրոպոնիկային նվիրված միջազգային սիմպոզիումին (Ավստրիա):
1973 թ. մասնակցել է հիդրոպոնիկայի III միջազգային կոնգրեսին (Սարդինիա ):
1974 թ. ընտրվել է Հիդրոպոնիկայի միջազգային ընկերության խորհրդի անդամ :
- Պարգևատրվել է ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի ոսկե մեդալով:
- Մասնակցել է բուսաբուծությանը նվիրված XVII միջազգային կոնգրեսին (Լեհաստան ):
1977 թ. արժանացել է ՍՍՀՄ ԳԱ Դ.Ն. Պրյանիշնիկովի անվան ոսկե մեդալի:
1977 թ. մասնակցել է Հիդրոպոնիկայի միջազգային գիտական ընկերության խորհրդի նստաշրջանին (Հոլանդիա):
1979 թ. պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով` ագրոքիմիայի զարգացման, գիտական կադրերի պատրաստման գործում ունեցած վաստակի համար և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ: