Cover Image
close this bookՎարշամով Ռոմ Ռուբենի (1927-1999)
View the documentՌ. Ռ. ՎԱՐՇԱՄՈՎԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՌ. Ռ. ՎԱՐՇԱՄՈՎԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ռոմ Ռուբենի Վարշամովը ծնվել է 1927 թ. ապրիլի 9-ին, Թբիլիսիում, ծառայողի ընտանիքում: Վախճանվել է 1999 թ. օգոստոսի 24-ին, Մոսկվայում:
1934 թ. - ընդունվել Թբիլիսիի 14-րդ արական միջնակարգ դպրոց:
1945 թ. - ավարտել վերոհիշյալ դպրոցը:
1945 թ. - ընդունվել Թբիլիսիի Պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական բաժանմունք:
1952 թ. - ավարտել է Թբիլիսիի Պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական բաժանմունքը մաթեմատիկա մասնագիտությամբ:
1955 թ. – ավարտել էվերոհիշյալ համալսարանի ասպիրանտուրան (հանրահաշիվ-երկրաչափության ամբիոն):
1955-1962 թթ. - աշխատել է Մոսկվայում՝ ԽՍՀՄ ՌՏԱՄ փ/ա 37 ԳՀԻ-ում, որպես ավագ գիտաշխատող:
1957 թ. - Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվ. Պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական բաժանմունքի խորհրդի որոշմամբ Ռ. Ռ. Վարշամովին շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1962 թ. - մրցույթով նշանակում ստանալով, տեղափոխվել է ԽՍՀՄ ԳԱ-ի ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի ինստիտուտ որպես ավագ գիտաշխատող:
1962 թ. - ԽՍՀՄ ԳԱ ԱՀԻ-ի գիտական խորհրդի որոշմամբ Ռ. Ռ. Վարշամովին շնորհվել է ավագ գիտաշխատողի կոչում «ավտոմատ կառավարում և կարգավորում» մասնագիտությամբ:
1966 թ. - Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվ. Պետական համալսարանի և ԽՍՀՄ ԳԱ ԱՏԻ-ի համատեղ գիտ. խորհրդում Ռ. Ռ. Վարշամովը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և Բարձրագույն որակավորման հանձնաժողովի որոշմամբ նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1968 թ. - փետրվարի 1-ին տեղափոխվել է Երևան և ստանձնել էՀԽՍՀ ԳԱ-ի և ԵՊՀ Հաշվողական կենտրոնի, գիտական գծով, փոխտնօրենի պաշտոնը:
1969 թ. - Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից Ռ. Ռ. Վարշամովին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում «տեսական կիբեռնետիկա» մասնագիտությամբ:
1970 թ. – ստանձնել է իր իսկ նախաձեռնությամբ ՀԽՍՀ ԳԱ-ի նախագահությանը կից ստեղծված Կիբեռնետիկայի և ռադիոէլեկտրոնիկայի գիտական խորհրդի (հետագայում՝ Ինֆորմատիկայի գիտական խորհուրդ) նախագահի պաշտոնը:
1970 թ. - նշանակվել է ՀԽՍՀ ԳԱ-ի և ԵՊՀ Հաշվողական կենտրոնի տնօրենի պաշտոնում:
1971-1999 թթ. - զբաղեցրել է ՀԽՍՀ ԳԱ-ի և ԵՊՀ Հաշվողական կենտրոնի բաժնի վարիչի պաշտոնը , միաժամանակ, ղեկավարել է իր կողմից ստեղծված Կոդավորման ևտեղեկատվության տեսության լաբորատորիան:
1977 թ. - ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1986 թ.՝ - ՀԽՍՀ ԳԱ-ի և Օսակայի (Ճապոնիա) միջև կոդավորման տեսության բնագավառում երկկողմանի համագործակցության շրջանակներում, Դիլիջանում, անցկացված առաջին համազրույցի կազմկոմիտեի նախագահ:
1990 թ. - ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս «Ինֆորմատիկա և ավտոմատիկա» մասնագիտությամբ: