Cover Image
close this bookՎարշամով Ռոմ Ռուբենի (1927-1999)
View the documentՌ. Ռ. ՎԱՐՇԱՄՈՎԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՌ. Ռ. ՎԱՐՇԱՄՈՎԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ռոմ Ռուբենի Վարշամովը ծնվել է 1927 թ. ապրիլի 9-ին, Թբիլիսի քաղաքում, ծառայողի ընտանիքում: 1934 թ. ընդունվել և 1945 թ. ավարտել է Թբիլիսիի 14-րդ արական միջնակարգ դպրոցը: 1945 թ. ընդունվել և 1952 թ. ավարտել է Թբիլիսիի Պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական բաժանմունքը մաթեմատիկա մասնագիտությամբ: Համալսարանը ավարտելուց հետո մնացել է ասպիրանտուրայի հանրահաշիվ-երկրաչափության ամբիոնում, որն ավարտել է 1955 թ.:
1955-1962 թթ. աշխատել է Մոսկվայում՝ ԽՍՀՄ ՌՏԱՄ փ/ա 37 ԳՀԻ-ում որպես ավագ գիտաշխատող: 1962 թ., մրցույթով նշանակում ստանալով, տեղափոխվել է ԽՍՀՄ ԳԱ-ի ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի ինստիտուտ որպես ավագ գիտաշխատող: 1957 թ. Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվ. Պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական բաժանմունքի խորհրդի որոշմամբ Ռ. Ռ. Վարշամովին շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1962 թ. ԽՍՀՄ ԳԱ ԱՀԻ-ի գիտական խորհրդի որոշմամբ Ռ. Ռ. Վարշամովին շնորհվել է ավագ գիտաշխատողի կոչում «ավտոմատ կառավարում և կարգավորում» մասնագիտությամբ:
1966 թ. Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվ. Պետական համալսարանի և ԽՍՀՄ ԳԱ ԱՏԻ-ի համատեղ գիտ. խորհրդում Ռ. Ռ. Վարշամովը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և Բարձրագույն որակավորման հանձնաժողովի որոշմամբ նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1968 թ. ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի նախագահության հրավերով Ռ. Ռ. Վարշամովը տեղափոխվել է Երևան և ստանձնել էՀԽՍՀ ԳԱ-ի և ԵՊՀ Հաշվողական կենտրոնի, գիտական գծով, փոխտնօրենի պաշտոնը, 1970 թ. նշանակվել է տնօրենի պաշտոնում, իսկ 1971-1999 թթ. զբաղեցրել է բաժնի վարիչի պաշտոնը,միաժամանակ, ղեկավարել է իր կողմից ստեղծված Կոդավորման ևտեղեկատվության տեսության լաբորատորիան:
Գիտական գործուղումների է մեկնել Հոլանդիա, Հունգարիա, Չեխոսլովակիա, Իտալիա, ԱՄՆ, Ֆինլանդիա, Ճապոնիա (միջազգային գիտաժողովներ, դասախոսություններ): Հետագայում աշխատել է կոդավորման համակարգերի և ինֆորմատիկայի մշակման մաթեմատիկական մեթոդների և ծրագրային ապահովման բաժնի վարիչ և, միաժամանակ, ՀԽՍՀ ԳԱ-ի Ինֆորմատիկայի գիտական խորհրդի նախագահ: 1969 թ. Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից Ռ. Ռ. Վարշամովին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում «տեսական կիբեռնետիկա» մասնագիտությամբ:
1977 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1990 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
Բավականին երկար ժամանակ Ռ. Ռ. Վարշամովը բեղմնավոր կերպով աշխատել է կապի հուսալիության և արդյունավետության մաթեմատիկական պրոբլեմների վրա, հետազոտության բնագավառ՝ որում կենտրոնացել են նրա հիմնական հետաքրքրությունները:
Այդ ժամանակահատվածում, բաց և հատուկ մամուլում, տպագրվել են են գալիս Ռ. Ռ. Վարշամովի կողմից ստացված մի շարք հիմ նարար արդյունքներ, որոնք հարստացրել են գիտությունը առաջնահերթ կարևորություն ունեցող հետազոտություններով, որոնցից շատերը դրվել են նրա կողմից ստեղծված գիտական նոր ուղղության՝ գծային կոդավորման տեսության հիմքում: Դրանցից առավել նշանավորը՝«Ազդանշանների թվի գնահատումը սխալներ ուղղող կոդերում» [5], ստացավ լայն ճանաչում, դարձավ դասական և հայտնի է համաշխարհային գրականության մեջ «Վարշամով-Հիլբերտի սահման» անունով: Դա խորհրդային կոդավորման տեսության դպրոցի առաջին միջազգային ճանաչումն էր:
Այդ ժամանակ Ռ. Ռ. Վարշամովը աշխատում էր Մոսկվայի պաշտպանական արդյունաբերության առաջատար ձեռնարկություններից մեկում, ինչը և, հիմնականում, կանխորոշեց նրա հետագա գիտական գործունեության բնույթը: Նրա կողմից մշակված մաթեմատիկական մեթոդները թույլ տվեցին լուծել ղեկավարման հատուկ համակարգերի ստեղծման վերաբերյալ մի շարք դժվարագույն տեխնիկական խնդիրներ [12, 72-86], որոնք վերաբերում էին կառավարման հատուկ համակարգերի ստեղծմանը: Բացի դրանից, այդ ժամանակամիջոցում, բաց մամուլում ի հայտ են գալիս Ռ. Ռ. Վարշամովի մի շարք յուրօրինակ հետազոտություններ, որոնց մեջ ամենանշանակալիցներից էին կոդավորման հիմնական թեորեմի ապացույցը [3,4], որը ելակետ հանդիսացավ կոդերի տեսության մաթեմատիկական զարգացման համար [9,11,13,17,25,35], կապակցված պարամետրերով գծային կոդերի կառուցման մեթոդների մշակումը 6,9, որը հետագայում հիմք հանդիսացավ «Վարշամով-Գրայսմեր»-ի սահմանը ստանալու համար [17]և, ի վերջո, ցիկլիկ կոդերի նոր դասի հայտնագործումը [13], որը, հետագայում, գրականության մեջ հայտնի դարձավ «Բոուզ-Չոուդհուրի-Հոկվինգեմի կոդեր» անվամբ:
Հաջորդ նշանակալից շրջանը Ռ. Ռ. Վարշամովի գիտական գործունեության մեջ եղավ նրա աշխատանքը ԽՍՀՄ ԳԱ-ի ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի ինստիտուտում (հետագայում՝ Վ. Ի. Լենինի շքանշանակիր կառավարման պրոբլեմների ինստիտուտ), որը էապես ընդարձակեց նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը: Կապի տեսության հետ միասին նախկինում մշակված որոշ մաթեմատիկական մեթոդներ և նոր հետազոտություններ օգտագործվեցին նաև ավտոմատների տեսության կարևորագույն խնդիրների լուծման, հուսալի ռելեային կառուցվածքների սինթեզի ժամանակ, և մեծ տեղեկատվական-հաշվիչ կառավարման համակարգերի կառուցման հարցերում [10,15,16,18,29,30,36]:
Երկրորդ գիտական ուղղությունը, որին Ռ. Ռ. Վարշամովը հատուկ ուշադրություն է դարձրել, հանդիսանում է վերջավոր դաշտերում չբերվող բազմանդամների կառուցման պրոբլեմը, որը բացառիկ գիտական և կիրառական նշանակություն ունի: Դեռևս իր առաջին աշխատության մեջ [23] Ռ. Ռ. Վարշամովը հիմք դրեց վերջավոր դաշտերում չբերվող բազմանդամների սինթեզի օպերատորային մեթոդին, և, որպես իր հիմնական թեորեմի մասնավոր դեմք, ստացավ նախկինում հայտնի բոլոր նմանօրինակ դասական արդյունքները [31,54,55]:
Հետագայում նա զարգացրեց իր հետազոտությունները և ստեղծեց ժամանակակից հանրահաշվի նոր ուղղություն՝ վերջավոր դաշտերում բազմանդամների բերման կառուցվածքային տեսությունը [14,25,30,32,37,43,47,48-50,53-55,57,63-67,69,70,73]:
Եվ վերջապես, համեմատաբար ոչ այնքան հեռու անցյալում, [74] նրա կողմից մշակվեց ժամանակակից հանրահաշվի կենտրոնական պրոբլեմներից մեկի՝ վերջավոր դաշտերում նախապես տրված աստիճանի և բացահայտ տեսքի չբերվող բազմանդամների սինթեզի պրոբլեմի լուծման մոտեցումը:
1964 թ. սկսած Ռ. Ռ. Վարշամովը զբաղվել է դիսկրետ ոչ սիմետրիկ կապուղիներով դժվար հետազոտվող կոդավորման համակարգերի մշակմամբ:
Այդ շրջանի ամենանշանակալի արդյունքն է աղավաղման բնույթի նկատմամբ լավագույն գծային ենթատարածության անփոփոխության հիմնական թեորեմի ապացուցումը[19]: Այդ թեորեմը հանդիսացավ կոդավորման տեսության հիմնական դրույթի նոր ձևակերպում, որը արմատապես փոխեց պատկերացումները լավագույն ոչ սիմետրիկ կոդերի կառուցման հնարավորությունների մասին [20-22, 24-28,33,38,40,41,45,46,51,52]: Նա շատ մեծ դեր խաղաց նաև ոչ սիմետրիկ կոդերի տեսության հետագա զարգացման գործում, ուրվանշելով հետազոտությունների առվել արդյունավետ ուղիներ, որոնք տարբերվում են ավանդականներից: Դրանից շատ չանցած «Դիկսոնի կոմբինատորական պրոբլեմի լուծման հետ առնչվող ոչ սիմետրիկ կոդավորման համակարգերի կառուցման ընդհանուր մեթոդ» աշխատությունում Ռ. Ռ. Վարշամովին հաջողվեց ստանալ միաժամանակ երկու չլուծված խնդիրների լիակատար լուծում: Այդ խնդիրներից մեկը՝ Դիկսոնի պրոբլեմը, ավելի քան 60 տարվա վաղեմություն ուներ: Այդ արդյունքները հրատարակվեցին ԱՄՆ-ում [51,56] և խմբագրական հանձնաժողովի որոշմամբ մտցվեցին ամերիկյան IEEE Transaction on Information Theory ամսագրի ընտիր աշխատությունների ցուցակի մեջ:
Այդ բնագավառում Ռ. Ռ. Վարշամովի աշխատությունների կարևորության վկայությունն է հանդիսանում ամերիկյան «ԽՍՀՄ-ում կոդավորման տեսության զարգացման ամփոփում» (Արլինգտոն, Վիրջինիա, 22209), որը պատրաստված էր ինֆորմացիոն գիտությունների վարչության համար, ռազմա-օդային ուժերի գիտական հետազոտությունների գերատեսչության և օդային-տիեզերական հետազոտությունների գերատեսչության համար, որտեղ ասված է. «Մասնակի և լրիվ ոչ սիմետրիկ կապուղիներում սխալների ուղղման համար կոդերի կառուցումը և գնագատումը Խորհրդային Միությունում սկսեց զարգանալ 1964 թ. և այդ բնագավառի առաջադիմությունը կատարվեց բացարձակապես շնորհիվ Ռ. Ռ. Վարշամովի աշխատությունների: Կարելի է եզրակացնել, որ Խորհրդային Միությունում ոչ սիմետրիկ կոդերի շարադրումը շատ ավելի խորն է և լիարժեք, քան ԱՄՆ-ում: Ամենանշանակալի ավանդը Խորհրդային Միությունում ոչ սիմետրիկ կոդերի տեսության զարգացման մեջ պատկանում է Ռ. Ռ. Վարշամովին, առանց որի ԽՍՀՄ գերազանցությունը այդ բնագավառում անհնարին կլիներ:»
Ռ. Ռ. Վարշամովի աշխատությունների լայն ճանաչումը ամբողջ աշխարհում դարձնում են նրան հանրահաշվական կոդավորման տեսության դպրոցի հանրաճանաչ առաջնորդ: Ռ. Ռ. Վարշամովը շատ ժամանակ է տրամադրել ասպիրանտների (նաև Հայաստանից) հետ աշխատանքին, ինչը մեծապես նպաստել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի և Պոլիտեխնիկական ինստիտուտի հետ գիտական կապերի ստեղծմանը: Այդ նույն ժամանակահատվածում է նա սկսել իր մանկավարժական գործունեությունը՝ Պոլիտեխնիկական ինստիտուտում, հետո նաև Երևանի պետական համալսարանում կարդալով հատուկ դասընթացներ կիրառական մաթեմատիկայի և տեղեկատվության տեսությունից: Միաժամանակ տարբեր լսարաններում Ռ. Ռ. Վարշամովի՝ դասախոսություններ կարդալու նպատակը կիբեռնետիկայի ևռադիոէլեկտրոնիկայի գաղափարների մասսայականացումն էր: Շնորհիվ այդ ուղղությամբ կատարված աշխատանքների, 1970 թ. ,Ռ. Ռ. Վարշամովի նախաձեռնությամբ, ՀԽՍՀ ԳԱ-ի նախագահությանը կից ստեղծվեց Կիբեռնետիկայի և ռադիոէլեկտրոնիկայի գիտական խորհուրդը, որը հետագայում վերանվանվեց Ինֆորմատիկայի գիտական խորհրդի: Որպես գիտական ծրագիր Խորհուրդը հաստատեց այն այն աշխատությունը [58], որի մեջ, հիմնվելով իր գիտական գործունեության բազմամյա փորձի վրա, Ռ. Ռ. Վարշամովը շարադրել է իր տեսակետը կիրառական մաթեմատիկայի՝ որպես ինֆորմատիկայի տեսական հիմունքների, զարգացման մեթոդաբանական առանձնահատկությունների վերաբերյալ: Լինելով այդ խորհրդի նախագահը, նա ձեռնարկեց հանրապետական հանրահաշվային կոդավորման տեսության սեմինարի ստեղծումը, որը լայն գիտական ճանաչում ստացավ:
Ռ. Ռ. Վարշամովի ղեկավարությամբ Հայաստանում տեսական – տեղեկատվական հետազոտությունների ճակատի ընդլայնումը բերեց տեղեկատվության տեսության բնագավառի մի շարք կարևորագույն խնդիրների լուծմանը էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայի և տարածության մեջ կառավարման հուսալիության խնդիրների կիրառմամբ: Ռ. Ռ. Վարշամովի մեծաքանակ աշխատությունների մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում այն հետազոտությունները, որոնք նվիրված են կոդավորման համակարգերում հաջորդման արագության բարձրացմանը [38-42,52,59-62,68,71], որոնցում դիտարկվում է գրականության մեջ հայտնի համանման համակարգերի հաղորդման արագությունը գերազանցող արագություն ունեցող ազդանշանների գծային խանգարումների նկատմամբ կայուն համակարգերի կառուցվածքի սկզբունքորեն նոր հիմնական տեսակետը, նաև՝ տվյալների հաջորդման ադապտիվ համակարգերի սինթեզին [60,61,71,75], որտեղ հիմք է դրված իրենց կառուցվածքը հեշտությամբ (դիստանցիոն) վերակառուցող, տիեզերական կապուղիներով տվյալների հաղորդման համար սարքավորումների մշակմանը:
Ռ. Ռ. Վարշամովի գլխավորությամբ մշակված առաջին գործող սարքը տեղադրվեց ԽՍՀՄ Նախարարների խորհրդի Գիտության և տեխնիկայի պետական կոմիտեի կառավարման կազմակերպման պրոբլեմների ինստիտուտում:
Ինֆորմատիկայի համար շատ կարևոր եղան նաև Ռ. Ռ. Վարշամովի՝ ինֆորմատիկայի միջոցների ընդհանուր հուսալիության տեսության զարգացումը նշանակալից չափով կանխորոշող հիմնային հետազոտությունները [16,17,75,80]. դրանցում, մասնավորապես, հիմքեր են դրված աղավաղումների առկայությամբ Շեննոնի կոդավորման տեսության գործնական իրականացման համար, ինչպես նաև, մշակված են մեթոդներ մեծ ինֆորմացիոն-հաշվիչ համակարգերում չվավերացված ներթափանցումների դեմ պայքարելու համար: Համաշխարհային գիտության առջև Ռ. Ռ. Վարշամովի վաստակի պաշտոնական ընդունման բացարձակ վկայությունն է հանդիսանում այն հանգամանքը, որ նա բազմիցս ընտրվել է տարբեր երկրներում անցկացված տեղեկատվության տեսությանը նվիրված միջազգային գիտաժողովների կազմկոմիտեների անդամ, նաև այն հրավերը, որ նա ստացել է երկու ականավոր աշխարհահռչակ գիտնականների հետ միասին Աշկելոնում (Իսրայել) հանրահաշվական կոդավորման տեսության ամփոփիչ դասախոսությամբ հանդես գալու համար ինֆորմացիայի տեսության հիմնադիր Կլոդ Շեննոնի «Կապի մաթեմատիկական տեսություն» դասական աշխատության 25-ամյակի կապակցությամբ:
Ռ. Ռ. Վարշամովի կողմից ղեկավարվող հայկական կոդավորման դպրոցի ճանաչման ևս մեկ վկայությունն էլ երկկողմանի համագործակցության հաստատումն էր ՀԽՍՀ ԳԱ-ի և Օսակայի (Ճապոնիա) միջև կոդավորման տեսության բնագավառում: 1986 թ. Դիլիջանում՝ նշված համագործակցության շրջանակներում, հաջողությամբ անցկացվել է առաջին համազրույցը, որի կազմկոմիտեի նախագահն էր Ռ. Ռ. Վարշամովը: Տեսական հետազոտությունների հետ մեկտեղ Ռ. Ռ. Վարշամովը ունի նաև մի շարք գյուտեր, որոնք բնութագրում են նրան որպես ընդունակ և խոհուն պրակտիկի: Երևանում կառուցված «Պոլինոմ» մասնագիտացված մեքենան (հեղ.՝ Ռ. Ռ. Վարշամով) մեծապես նպաստեց չբերվող բազմանդամների և նրանց պարբերությունների աղյուսակների եզակի հավաքածուի կազմման հետազոտական աշխատանքների հաջող անցկացմանը: Այդ աշխատանքը իր որակով և ծավալով զգալիորոն գերազանցել է համաշխարհային գրականության մեջ եղած համանման աշխատանքները: «Պոլինոմ»-ի առաջին օրինակը ինտեգրալ սխեմաներով պատրաստվել է Գրոզնիում՝ ԽՍՀՄ գործիքաշինության նախարարության հատուկ նախագծա-կոնստրուկտորական բյուրոյում և ներդրվել է Մոսկվայի առաջատար ձեռնարկություններից մեկում: Բեղմնավոր աշխատանքը, լայն թեմատիկան նպաստավոր հող են ստեղծել բարձորակ գիտական կադրերի պատրաստման համար. Ռ. Ռ. Վարշամովի գիտական ղեկավարության ներքո հաջողությամբ թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանել մի մեծ խումբ ասպիրանտներ և հայցորդներ Հայաստանից, Մոսկվայից, Կազանից, Վրաստանից, ԳԴՀ-ից և Բուլղարիայից:
Ռ. Ռ. Վարշամովի կողմից է ստեղծվել ԽՍՀՄ-ում հանրահաշվական կոդավորման տեսության բնագավառի առաջատար գիտական դպրոցներից մեկը: