Cover Image
close this bookՋանփոլադյան Լևոն Միքայելի (1912-1997)
View the documentԼ. Մ. ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԼ. Մ. ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Լևոն Միքայելի Ջանփոլադյանը ծնվել է 1912 թ. հուլիսի 1-ին, Երևանում: Վախճանվել 1997 թ. հոկտեմբերի 5-ին:
1926-1930 թթ.- սովորել է Երևանի այգեգործական տեխնիկումում:
1930-1931 թթ.- աշխատել է Անդրկովկասի ջրային տնտեսության հիդրոմելիորատիվ կայանում (ք. Էջմիածին) որպես լաբորանտ:
1931-1936 թթ.- սովորել է Մոսկվայի Կ. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայի ագրոքիմիական ֆակուլտետում:
1936 թ.- ընդունվել է վերոհիշյալ ակադեմիայի ասպիրանտուրա՝ օրգանական քիմիայի գծով:
1938-1939 թթ.- աշխատել է Երևանի խաղողագինեգործական «Արարատ» տրեստի կենտրոնական լաբորատորիայում որպես վարիչ:
1940-1941 թթ.- շարունակել է ուսումնառությունը ասպիրանտուրայում:
1941 թ.- Լ. Մ. Ջանփոլադյանին շնորհվել է քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1941-1943 թթ.- ղեկավարել է «Արարատ» տրեստի գիտահետազոտական լաբորատորիան:
1941-1947 թթ.- Երևանի պետական համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի դոցենտ (համատեղության կարգով):
1943-1946 թթ.- Հայկ. ՍՍՀ սննդի արդյունաբերության ժողկոմի տեղակալ:
1946-1947 թթ.- Հայկ. ՍՍՀ սննդի արդյունաբերության ժողովրդական կոմիսար:
ՀԽՍՀ գիտատեխնիկական ընկերությունների պատվավոր անդամ։
1947-1952 թթ.- Երևանի պետական համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի դոցենտ (հիմնական աշխատող):
1948-1951 թթ.- Խաղողագործության (այգեգործության) գինեգործության և պտղաբուծության հայկական գիտահետազոտական ինստիտուտի «Կոնյակի լաբորատորիայի» վարիչ:
1948-1952 թթ.- աշխատել է Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտում որպես բաժնի վարիչ (համատեղությամբ):
1951-1994 թթ.- ինստիտուտի «Գինու և կոնյակի տեխնոլոգիայի բաժնի» վարիչ (1951-1962 թթ.՝ հիմնական աշխատանք,
1963-1984 թթ.՝ համատեղությամբ,
1984-1994 թթ.՝ հիմնական աշխատանք):
1955-1958 թթ.- Սննդի արդյունաբերության գիտատեխնիկական ընկերությունների հանրապետական վարչության ընտրված նախագահ:
1957 թ.- Կոնյակի համամիութենական կոնֆերանսի կազմակերպիչ:
1958 թ.- ՀԽՍՀ գիտատեխնիկական ընկերությունների հանրապետական խորհրդի ընտրված նախագահ:
1958 թ.- մեկնել է Հունգարիա (աշխատանքային գործուղում):
1961 թ.- ՀԽՍՀ գերագույն խորհրդի Պատվոգիր:
1961 թ.- մեկնել է Բուլղարիա (դելեգացիայի հետ):
1962 թ.- ընտրվել է Գիտատեխնիկական ընկերությունների համամիութենական խորհրդի պլենումի անդամ:
1963 թ.- մեկնել է Լեհաստան (դելեգացիայի հետ): 1963-1965 թթ.- Հայկ. ԽՍՀ նախարարների խորհրդի գիտատեխնիկական աշխատանքների կոորդինացման պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ:
1964 թ.- ընտրվել է ՀԱՄԽ պլենումի անդամ:
1965 թ.- ընտրվել է Գյուտ. և ռաց. հանրապետական խորհրդի պլենումի անդամ:
1965 թ.- մեկնել է Ֆրանսիա (գիտական տուրիզմ):
1966 թ.- Լ. Մ. Ջանփոլադյանին շնորհվել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան,
1967 թ.- ստացել է պրոֆեսորի գիտական կոչում «Գինու և կոնյակի տեխնոլոգիա» մասնագիտությամբ, ինչպես նաև, ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործչի կոչում:
1967 թ.- ստացել է «Պատվո նշան» շքանշան:
1968 թ.- Կոնյակի համամիութենական կոնֆերանսի կազմակերպիչ:
1969 թ.-մեկնել է Ֆրանսիա (աշխատանքային գործուղում): 1969 թ.- մեկնել է Ռումինիա (դելեգացիայի հետ):
1970 թ.- ստացել է «Վ. Ի. Լենինի 100-ամյակ»-ի մեդալ,
1971 թ.՝ «Աշխատանքային Կարմիր դրոշ» շքանշան:
1971 թ.- ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ «Գյուղատնտեսական գիտություններ» մասնագիտության գծով:
1972 թ.- ստացել է «Աշխատանքային արիության համար» մեդալ, ՀԽՍՀ գերագույն խորհրդի Պատվոգիր,
1975 թ.՝ «Աշխատանքի վետերան» մեդալ,
1982 թ.՝ ՀԽՍՀ գերագույն խորհրդի Պատվոգիր, 1984 թ.՝ ՀԽՍՀ գերագույն խորհրդի Պատվոգիր,
1985 թ.՝ Էջմիածնի գործադիր կոմիտեի Պատվոգիր:
1994 թ.- ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
1994 -1997 թթ.- Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտի «Գինու և կոնյակի տեխնոլոգիայի բաժնի» գլխավոր գիտական աշխատող: