Cover Image
փակիր այս գիրքըԳուրզադյան Գրիգոր Արամի (1922-2014)
Դիտել փաստաթուղթըԳ. Ա. ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԳ. Ա. ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գրիգոր Արամի Գուրզադյանը ծնվել է 1922 թ. հոկտեմբերի 15-ին Բաղդադում, բանվորի ընտանիքում: Մահացել է 2014թ. փետրվարի 22-ին Երևանում։
1924 թ. ծննդավայրից` Բաղդադից, տեղափոխվել է Հայաստան` Երևան:
1939 թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի երկու ֆակուլտետները միաժամանակ և ավարտել ինժեներ- հիդրոտեխնիկի և ինժեներ-շինարարի որակավորումներով:
1942-1948 թթ. դասավանդել է Հայաստանի հիդրոմելիորատիվ տեխնիկումում:
1944 թ. ընդունվել է ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան` աստղաֆիզիկայի գծով:
1944-1979 թթ. դասախոս Երևանի պետական համալսարանում:
1947-1969 թթ. բաժնի վարիչ ՀՍՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանում:
1948 թ. պաշտպանել է ատենախոսություն Մոսկվայի Շտերնբերգի անվան աստղագիտական ինստիտուտում, ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1949-1979 թթ. հանատեղությամբ աշխատել է ԵՊՀ աստղաֆիզիկայի ամբիոնում:
1950-1966 թթ. ղեկավարել է ԲԱ աստղերի և միգամածությունների ֆիզիկայի բաժինը։
1950 թ. ընտրվել է Միջազգային աստղագիտական միության անդամ:
1955 թ. Լենինգրադի /Սանկտ-Պետերբուրգ/ պետական համալսարանում պաշտպանել է ատենախոսություն` ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1957 թ. ստացել է պրոֆեսորի կոչում:
1962 թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1965 թ. ընտրվել է ՀՍՍՌ ԳԱ թղթակից անդամ:
1967-1973 թթ. ԲԱ տիեզերական հետազոտությունների մասնաճյուղի վարիչ։
1968 թ. պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն խորհրդի Պատվոգրով:
1968-1977 թթ. եղել է «Աստրո» միավորման գիտական ղեկավար:
1969-1977 թթ. «Աստրո» հատուկ նախագծային գրասենյակի ղեկավար:
1972 թ. պարգևատրվել է Վավիլովի անվան դիպլոմով:
1973-1978 թթ ղեկավարել է Գառնիի աստղագիտության լաբորատորիան։
1975 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
1976 թ. պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով:
1978-1992 թթ. եղել է ԲԱ արտամթնոլորտային աստղագիտության լաբորատորիայի վարիչ,
1979-1986 թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Տիեզերական սարքաշինության» ամբիոնի վարիչ:
1986 թ. Բյուրականի աստղադիտարանի «Արտամթնոլորտային աստղագիտության» բաժնի վարիչ:
- ընտրվել է ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:
1992-2004 թթ. Գառնիի աստղաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն:
2001 թ. հիմնադրել է «Տիեզերագնացության թանգարան»` Տիեզերական աստղագիտության ինստիտուտում /Հայաստանի Հանրապետություն, Գառնի/:
2006 թվականից` «Գալակտիկա» փակ բաժնետիրական ընկերության նախագահ:
2011 թ. պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով:
2019 թ. Երևանի պետական համալսարանի մուտքի ճեմասրահում հադիսավոր բացվել է Գուրզադյանի կիսանդրին։