Cover Image
aizvērt šo grāmatuԱվետիսյան Հրանտ Ալեքսանի (1927-2004)
Skatīt dokumentuՀ. Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuՀ. Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Atvērt šo mapi un apskatīt saturuՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հրանտ Ալեքսանի Ավետիսյանը ծնվել է 1927 թ. մարտի 10-ին Կիրովական քաղաքում, ծառայողի ընտանիքում։ Վախճանվել է 2004 թ. հոկտեմբերի 9-ին։
1944 թ. ավարտել է Կիրովականի № 6 միջնակարգ դպրոցը։
1941 թ. ընդունվել է ՀամԼկեմ շարքերը։
1949 թ. եղել է Հայաստանի կոմերիտմիության Երևանի քաղկոմի հրահանգիչ,
ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։
1949-1950 թթ. Երևանի Կիրովի անվան գործարանի կոմերիտմիության քարտուղար։
1949-1954 թթ. աշխատել է կոմերիտական և կուսակցական կազմակերպություններում։
1950 թ. ՍՄԿԿ անդամ։
1950-1952 թթ. Հայաստանի կոմերիտմիության Երևանի քաղկոմի քարտուղար։
1952-1954 թթ. Հայաստանի Կոմունիստական կուսակցության Երևան քաղաքի քաղկոմի հրահանգիչ։
1954 թ. Հայաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի հրահանգիչ։
1954-1957 թթ. ՀՍՍՀ ԳԱ նախագահության ասպիրանտուրայի և կադրերի բաժնի վարիչ։
1954-1979 թթ. աշխատել է ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի նախագահությունում։
1957-1964 թթ. ՀՍՍՀ ԳԱ նախագահության գիտական քարտուղար։ 1960 թ. թեկնածուական թեզի պաշտպանություն (Մոսկվայում), արժանացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի (1961 թ.)։
1964-1967 թթ. ՀՍՍՀ ԳԱ նախագահության կոորդինատային խորհրդի նախագահի տեղակալ։
1966 թ. դոկտորական թեզի պաշտպանություն (Թբիլիսի)։
1967 թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
1967-1971 թթ. ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի գիտական կադրերի պատրաստման խորհրդի նախագահ։
1969 թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։
1970 թ. «Աշխատանքային արիության համար» մեդալով՝ ի նշանավորումն Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյա տարելիցին։
1971-1979 թթ. վարել է ՀՍՍՀ ԳԱ գլխավոր գիտքարտուղարի տեղակալի պաշտոնը։
1979-2002 թթ. ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրեն։
1987 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ։
1996 թ. ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
2002-2004 թթ. Պատմության ինստիտուտի պատվավոր տնօրեն։
2002-2004 թթ. ՀՀ ԳԱԱ Հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։