Cover Image
close this bookՄատինյան Սերգեյ Հայկի (1931-2017)
View the documentՍ. Հ. ՄԱՏԻՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՍ. Հ. ՄԱՏԻՆՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ս. Հ. Մատինյանը ծնվել է 1931թ. հունվարի 8-ին Թբիլիսիում (Վրաստան) ինժեներ- մեխանիկի ընտանիքում։ Վախճանվել է 2017թ. սեպտեմբերի 8-ին Դարեմ (ԱՄՆ) քաղաքում։
1949-1954թթ.Թբիլիսիի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող։
1953թ.-ից Ընդունվել է ՍՄԿԿ-ի շարքերը։
1954-1957թթ. ՎՍՍՀ ԳԱ ֆիզիկայի ին-տի ասպիտանտ։
1957-1958թթ. Նույն ինստիտուտի գիտ. քարտուղար։
1958թ. Պաշտպանել է թեկնածուական թեզ։
1958-1966թթ – Ավագ գիտաշխատող։
1966թ. Պաշտպանել է դոկտորական թեզ։
1966-1970թթ. – Նրա ղեկավարությամբ ստեղծվել է Ֆիզիկայի ինստիտուտի Տարրական մասնիկների տեսության՝ Վրաստանում առաջին լաբորատորիան և երկրորդ լաբորատորիան՝ Հայաստանում։
1966-1968թթ. Երևանի ֆիզիկայի ին-տի ավագ գիտաշխատող (համատեղության կարգով)։
1970թ.-ից սկսած Երևանի ֆիզիկայի ին-տի դիրեկտորի տեղակալ (գիտական գծով)։
1968-1970թթ. Երևանի ֆիզիկայի ին-տի Տարրական մասնիկների տեսության լաբորատորիայի ղեկավար (համատեղության կարգով)։
1970-1997թթ. Երևանի ֆիզիկայի ին-տի Տարրական մասնիկների տեսության լաբորատորիայի ղեկավար։
1971-1992թթ. Երևանի պետ. համալսարանի բարձր էներգիաների ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր (համատեղության կարգով)։
1970թ. Պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար մեդալով»՝ ի նշանավորումն Վ.Ի.Լենինի ծննդյան 100-ամյակի։
1974թ. Կարմիր Դրոշի շքանշանով։
1962թ. Մեկնել է ծառայողական գործուղման Շվեյցարիա։
1967,1971, 1975, 1979թթ. – ԱՄՆ։
1968թ. – Ավստրիա։
1973թ. – ԳՖՀ։
1974, 1976թթ. – ԳԴՀ։
1977թ. – Իտալիա։
1978թ. – Անգլիա։
1981թ. – Ֆրանսիա։