Cover Image
փակիր այս գիրքըՄատինյան Սերգեյ Հայկի (1931-2017)
Դիտել փաստաթուղթըՍ. Հ. ՄԱՏԻՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըՍ. Հ. ՄԱՏԻՆՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ս. Հ. Մատինյանը ծնվել է 1931թ. հունվարի 8-ին Թբիլիսիում (Վրաստան) ինժեներ- մեխանիկի ընտանիքում։ Վախճանվել է 2017թ. սեպտեմբերի 8-ին Դարեմ (ԱՄՆ) քաղաքում։
1949-1954թթ.Թբիլիսիի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող։
1953թ.-ից Ընդունվել է ՍՄԿԿ-ի շարքերը։
1954-1957թթ. ՎՍՍՀ ԳԱ ֆիզիկայի ին-տի ասպիտանտ։
1957-1958թթ. Նույն ինստիտուտի գիտ. քարտուղար։
1958թ. Պաշտպանել է թեկնածուական թեզ։
1958-1966թթ – Ավագ գիտաշխատող։
1966թ. Պաշտպանել է դոկտորական թեզ։
1966-1970թթ. – Նրա ղեկավարությամբ ստեղծվել է Ֆիզիկայի ինստիտուտի Տարրական մասնիկների տեսության՝ Վրաստանում առաջին լաբորատորիան և երկրորդ լաբորատորիան՝ Հայաստանում։
1966-1968թթ. Երևանի ֆիզիկայի ին-տի ավագ գիտաշխատող (համատեղության կարգով)։
1970թ.-ից սկսած Երևանի ֆիզիկայի ին-տի դիրեկտորի տեղակալ (գիտական գծով)։
1968-1970թթ. Երևանի ֆիզիկայի ին-տի Տարրական մասնիկների տեսության լաբորատորիայի ղեկավար (համատեղության կարգով)։
1970-1997թթ. Երևանի ֆիզիկայի ին-տի Տարրական մասնիկների տեսության լաբորատորիայի ղեկավար։
1971-1992թթ. Երևանի պետ. համալսարանի բարձր էներգիաների ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր (համատեղության կարգով)։
1970թ. Պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար մեդալով»՝ ի նշանավորումն Վ.Ի.Լենինի ծննդյան 100-ամյակի։
1974թ. Կարմիր Դրոշի շքանշանով։
1962թ. Մեկնել է ծառայողական գործուղման Շվեյցարիա։
1967,1971, 1975, 1979թթ. – ԱՄՆ։
1968թ. – Ավստրիա։
1973թ. – ԳՖՀ։
1974, 1976թթ. – ԳԴՀ։
1977թ. – Իտալիա։
1978թ. – Անգլիա։
1981թ. – Ֆրանսիա։