Cover Image
փակիր այս գիրքըՖանարջյան Բարդուղիմեոս Արտեմի (1898-1976)
Դիտել փաստաթուղթըԲ. Ա. ՖԱՆԱՐՋՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԲ. Ա. ՖԱՆԱՐՋՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Բարդուղիմեոս Արտեմի Ֆանարջյանը ծնվել է 1898 թ. սեպտեմբերի 1 –ին Ախալցխայում /Վրաստան/։ Վախճանվել է 1976 թ. ապրիլի 3-ին Երևանում։
1917 թ. ավարտել է Թիֆլիսի առաջին առևտրական ուսումնարանը։
1924 թ. ավարտել է Բաքվի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։
1925 թ. Հայկական ՍՍՀ Ժողկոմխորհի կողմից մեկ տարով գործուղվել է Գերմանիա՝ ռենտգենաբանության բնագավառում կատարելագործվելու նպատակով։
1926-1946 թթ.՝ Երևանի առաջին կլինիկական հիվանդանոցի ռենտգենառադիոգիտական բաժանմունքի վարիչ։
1927-1933 թթ. Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում ռենտգենաբանության դասընթաց է կարդացել։
1931 թ. մասնակցել է ռենտգենաբանների և ռադիոգետների համամիութենական 6-րդ համագումարին Մոսկվայում։
1932 թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում։
1933-1935 թթ. Երևանի բժշկական ինստիտուտի ռենտգենաբանության ամբիոնի դոցենտ։
1935 թ. պարգևատրվել է Հայկական ՍՍՀ Կենտգործկոմի պատվոգրով։
1936 թ. շնորհվել է բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
- Շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։
1936-1941 թթ. Երևանի բժշկական ինստիտուտի ռենտգենաբանության ամբիոնի վարիչ։
1940 թ շնորհվել է Հայկական ՍՍՀ Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
1941 թ Մոսկվայի բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտի ռենտգենաբանության ամբիոնի վարիչ։
1941-1944 թթ.՝ Երևանի բժշկական ինստիտուտի դիրեկտորի տեղակալ՝ գիտաուսումնական գծով:
1941-1972 թթ. Երևանի բժշկական ինստիտուտի ռենտգենառադիոգիտության ամբիոնի վարիչ։
1943 թ պարգևատրվել է «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով։
1944 թ պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
1945 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ թղթակից անդամ։
1946 թ. ընդունվել է ՍՄԿԿ շարքերը։
- Պարգևատրվել է «Կովկասի պաշտպանության համար» և «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ 1941-1945 թթ. աշխատանքային արիության համար» մեդալներով։
1946-1976 թթ.՝ Ռենտգենաբանության և ուռուցքաբանության հայկական գիտահետազոտական ինստիտուտի դիրեկտոր և գիտական ղեկավար։
1952 թ. ավարտել է ՀԿԿ Երևանի քաղկոմին կիցՄարքսիզմ-լենինիզմի երեկոյան համալսարանը։
- Մասնակցել է ռենտգենաբանների միջազգային կոնգրեսին Մեխիկոյում / Մեքսիկա /։
1954 թ. պարգևատրվել է Լենինի շքանշանով։
1956 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս։
1956-1959 թթ.՝ Հայկական ՍՍՀ ԳԱ կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։
1957 թ. մասնակցել է ՍՍՀՄ ԳԱ կոորդինացիոն խորհրդի 15-րդ նստաշրջանի աշխատանքներին Մոսկվայում։
1958 թ. մասնակցել է Միջազգային հակաքաղցկեղային 7-րդ կոնգրեսին Լոնդոնում։ «br» - Մասնակցել է Ռենտգենաբանների և ռադիոգետների համամիութնական 7-րդ համագումարին Սարատովում։
1959 թ. մասնակցել է ուռուցքաբանների Անդրկովկասյան կոնֆերանսին Բաքվում։
- Մասնակցել է ռադիոգետների միջազգային 9-րդ կոնգրեսին Մյունխենում /ԳՖՀ /։
1960 թ. ընտրվել է ՍՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ «br» 1960-1963 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ բժշկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։
1961-1977 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ « Էքսպերիմենտալ և կլինիկական բժշկության հանդեսի » պատասխանատու խմբագիր։
1962 թ. մասնակցել է Միջազգային հակաքաղցկեղային 8-րդ կոնգրեսին Մոսկվայում։
- Մասնակցել է ռադիոգետների 10-րդ միջազգային կոնգրեսին Մոնրեալում /Կանադա/։
1964 թ. մասնակցել է ռենտգենաբանների և ռադիոգետների համամիութենական 8-րդ համագումարին Տաշքենդում։
1964-1976 թթ. Ռենտգենաբանների և ռադիոգետների համամիութենական ընկերության պատվավոր անդամ։
1965 թ. մասնակցել է ռադիոգետների միջազգային 11-րդ կոնգրեսին Հռոմում։
1966 թ. մասնակցել է ուռուցքաբանների միջազգային 9-րդ կոնգրեսին Տոկիոյում։
1967 թ. մասնակցել է ուռուցքաբանների Անդրկովկասյան կոնֆերանսին Երևանում։
1968թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
1970 թ. մասնակցել է ռենտգենաբանների և ռադիոգետների համամիութենական 9-րդ համագումարին Թբիլիսիում։
1971 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ նախագահության անդամ և կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս – քարտուղար։
1973 թ. մասնակցել է ուռուցքաբանների Անդրկովկասյան կոնֆերանսին Բաքվում։
1976 թ. պարգևատրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ «Մեծարման գիր» պատվոգրով՝ բեղմնավոր գիտական գործունեության համար։
1977 թվականից Բ.Ա. Ֆանարջյանի անունով է կոչվում Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության ուռուցքաբանության գիտական կենտրոնը /Երևանում/։