Cover Image
close this bookԱրևշատյան Սեն Սուրենի (1928-2014)
View the documentՍ. Ս. ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՍ. Ս. ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ, ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սեն Սուրենի Արևշատյանը ծնվել է 1928 թ. հունվարի 7-ին Երևանում, իրավաբան Սուրեն Արևշատյանի ընտանիքում: Վախճանվել է 2014 թ. հուլիսի 25-ին Երևանում։
1945 թ. ավարտել է Երևանի Ֆ. Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը` արծաթե մեդալով:
1946 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:
1951 թ. ավարտել է համալսարանի պատմության ֆակուլտետը գերազանցության դիպլոմով և գիտխորհրդի որոշմամբ ընդունվել է ՀՍՍՀ ԳԱ ասպիրանտուրան` մասնագիտանալու Հայ հին և միջնադարյան փիլիսոփայության պատմության բնագավառում:
1954 թ. աշխատանքի է ընդունվել ՀՍՍՀ ԳԱ փիլիսոփայության սեկտորում` սկզբում որպես կրտսեր, հետո` ավագ գիտական աշխատակից:
1956 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Գրիգոր Տաթևացու փիլիսոփայական հայացքները» թեմայով:
1958-1960 թթ. համատեղության կարգով աշխատել է ՀՍՍՀ ԳԱ «Պատմաբանասիրական հանդեսի» պատասխանատու քարտուղար:
1959 թ. աշխատանքի է անցել ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում (Մատենադարան)` որպես սկզբնաղբյուրների գիտական թարգմանության բաժնի վարիչ:
1966 թ. գիտական գործուղման է մեկնել Հորդանան, Սիրիա, Լիբանան:
1971 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Փիլիսոփայական գիտության ձևավորումը հին Հայաստանում» թեմայով:
1972-1979 թթ. ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության, իրավունքի և սոցիոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող:
1973 թ. եղել է Մատենադարանի «Հին բնագրերի ուսումնասիրության և հրապարակման» բաժնի վարիչ:
1975-1978 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանում:
1978 թ. ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր:
1980 թ. Փարիզի համալսարանի հրավերով մասնակցել է Դավիթ Անհաղթի 1500-ամյակին նվիրված կոնֆերանսին, հանդես է եկել զեկուցումներով:
1982-2007 թ. Մատենադարանի տնօրեն:
1982 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1986 թ. պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով:
1986-1989 թթ. Հայաստանի մշակույթի ֆոնդի հիմնադիր նախագահ:
1993 թ. գիտությունների «Արարատ» միջազգային ակադեմիայի իսկական անդամ:
1995 թ. ՌԴ բնական և հումանիտար գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:
1996 թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության ԳԱԱ ակադեմիկոս:
1998 թ. Ազգային անվտանգության հիմնախնդիրների ուսումնասիրման ակադեմիայի իսկական անդամ:
2001 թ. արժանացել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչման:
2004 թ. արժանացել է Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանի:
2007 թվականից` Մատենադարանի խորհրդի նախագահ:
2008 թ. պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Ոսկե մեդալով:
2009 թ. պարգևատրվել է Ֆրանսիայի կառավարության կողմից «Արվեստի և գրականության ասպետ» շքանշանով:
2010 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: