Cover Image
close this bookԽաչիկյան Էդուարդ Երեմի (1928-2018)
View the documentԷ. Ե. ԽԱՉԻԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱ. Ա. ԹԱԼԱԼՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ակադեմիկոս Է.Ե. Խաչիկյանը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 16-ին Երևանում ծառայողի ընտանիքում։ 1935 թ. ըն դունվել և 1946 թ. ոսկե մեդալով ավարտել է Ձերժինսկու անվ. դպրոցը։ 1946 թ.ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզ.-մաթ. ֆակուլտետ, որը ավարտել է 1951թ. «աստղագիտություն» մասնագիտությամբ։
Է.Ե. Խաչիկյանի գիտական գործունեությունը սկսվել է ՀԽՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանում, ուր գործուղվել է համալսարանն ավարտելուց հետո ։ 1952 թ. ընդունվել է Եպհ-ի ասպիրանտուրա և գործուղվել Լենինգրադի համալսարանի աստղաֆիզիկայի ամբիոն՝ ասպիրանտուրայի կուրսը անցնելու նպատակով։
Այդտեղ1957թ. նա ավարտել է թեկնածուական թեզ, որտեղ առաջին անգամ լուսանկարչական եղանակով կատարել է մի շարք դիֆուզ միգամածությունների բևեռաչափական և գունաչափական ուսումնասիրություններ։
Է.Ե. Խաչիկյանը առաջինը ցույց տվեց, որ խեցգետնաձև միգամածության՝ մեր գալակտիկայի եզակի օբյեկտներից մեկի ճառագայթումը խիստ բևեռացված է և բևեռացման աստիճանը որոշ տեղերում հասնում է 50-60%-ի։ Բացի այդ ցույց է տվել,որ այդ միգամածության կենտրոնական տիրույթներում մագնիսական դաշտը համասեռ է. մի արդյունք, որն ան սպասելի էր տեսական մոտեցումների տեսանկյունից։ Այնուհետև նա զբաղվում է գալակտիկայի քիչ ուսումնասիրված հետաքրքիր օբյեկտներով՝ գիսավորաձև միգամածություններով։ Այդ օբյեկտների վերաբերյալ նրա կողմից կատարված բևեռաչափական, գունաչափական և սպեկտրոսկոպիկ հետազոտությունները զգալի ավանդ են այդ օբյեկտների ֆիզիկայի և էվոլյուցիայի հարցում։
Հատկապես հատկանշական են Հաբլի գիսավորաձև միգամածության՝ ՆԳՑ 2261 և նրա միջուկի վերաբերյալ ստացված արդյունքները։ Առաջին անգամ այդ օբյեկտների մանրակրկիտ բևեռաչափական և սպեկտրալուսաչափական ուսումնասիրությունները՝ կատարված իր և իր աշխատակիցների ու ամերիկացի աստղագետ Գրինշտեյնի հետ միասին, ի հայտ բերեցին նրանց մի շարք հետաքրքիր ֆիզիկական և կինեմատիկական առանձնահատկությունները։ Այդ տվյալները խոսում են ի օգուտ NGC 2261 ոչ ջերմային ճառագայթման։
Մյուս գիտական ուղղությունը՝ ակտիվ և անկանոն գալակտիկաների սպեկտրալ և ձևաբանական հետազոտութ յունները, ևս ստացել է լավագույն լուծումներ Է.Ե. Խաչիկյանի կողմից։
ԱՄՆ-ում գտնվելով երկարատև գործուղման մեջ, նա խոշորագույն աստղադիտակների վրա կատարեց այդ գալակտիկաների մի շարք կարևոր դիտումներ։ Այդ դիտումների հիման վրա կատարված /ԱԳ/ հետազոտությունները, հատկապես Բյուրականում հայտնաբերված Մարգարյանի ուլտրա մանուշակագույն ավելցուկով գալակտիկաների վերաբերյալ, լայնորեն հայտնի են աշխարհում։ Լինելով Մարգարյանի գալակտիկաների առաջին մանրակրկիտ սպեկտրալ և ձևաբանական հետազոտողը, Է.Ե. Խաչիկյանը կատարեց նրանց սպեկտրալ դասակարգում և նրանց թվում հայտնաբերեց Սեյֆերտի տիպի նոր գալակտիկաներ։
Է.Ե. Խաչիկյանի հետազոտությունները լուրջ ներդրում են գալակտիկաների միջուկների ուսումնասիրության խնդրում։ Հատկապես արժեքավոր են նրա ուսումնասիրությունները սեյֆերտյան գալակտիկաների դասակարգման ու ֆիզիկայի բնագավառում։ Ամերիկյան աստղագետ Դ. Վիդմանի հետ համատեղ կատարած սեյֆերտյան գալակտիկաների դասակարգումը ընդունված է բոլորի կողմից։ Այդ արդյունքների հիման վրա Է.Ե. Խաչիկյանը 1975թ. պաշտպանել է դոկտորական թեզ։
Վերջերս ուլտրամանուշակագույն ավելցուկով գալակտիկաների մեջ՝ նա իր աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերեց և ԽՍՀՄ ԳԱ 6մ աստղադիտակով ուսումնասիրեց կրկնակի և բազմակի միջուկներով գալակտիկաներ։ Այս վերջին արդյունքները լույս են սփռում ակտիվ միջուկների առաջացման և զարգացման հարցի վրա։ Կենտրոնում երկու խտացումներ ունեցող և սեյֆերտյան առանձնահատկություններով օժտված գալակտիկաների հայտնաբերումը ունի սկզբունքային նշանակություն և ապացուցում է, ընդհանրապես, կրկնակի միջուկներով գալակտիկաների գոյության հնարավորությունը։
Է.Ե. Խաչիկյանը, Ա. Ֆրիդմանը և Մ. Աբրահամյանը համատեղ աշխատանքում տեսականորեն ցույց են տվել, որ կրկնակի գոյացումներ կարող են առաջանալ գալակտիկաների կենտրոնական մասում ոչ թե մերձեցման կամ բախման, այլ մեկ օբյեկտի դինամիկական զարգացման հետևանքով։
Կրկնակի միջուկներով գալակտիկաների պրոբլեմով Է.Ե. Խաչիկյանը ակտիվորեն շարունակում է զբաղվել ամերիկյան աստղագետների հետ համատեղ։ Գլակտիկաների միջուկների ֆիզիկայի բնագավառում շատ կարևոր են Մարգ. 6 Սեյֆերտի տիպի փոփոխական գալակտիկայի վերաբերյալ Է. Խաչիկյանի կողմից ստացված արդյունքները։ Ամերիկյան աստղագետ Դ. Վիդմանի հետ համատեղ նա առաջին անգամ ակտիվ գալակտիկայի /Մարգ. 6/ միջուկում մեկ տարվա ընթացքում հայտնաբերում է բռնկում, որի հետևանքով այդ գալակտիկայի սպեկտրում Բալմերյան առաքման գծերի մոտ առաջացել են նոր առաքման կոմպոնենտներ։
1969թ. Բյուրականի աստղադիտարանում Է.Ե. Խաչիկյանի ղեկավարությամբ կազմակերպվում է սպեկտրոսկոպիայի լաբորատորիա, որի խնդիրն է ապահովել մեծ աստղադիտակը սպեկտրոգրաֆներով և զգայուն լուսաընդունիչներով։ Նրա տեխնիկական առաջարկությամբ Համամիութենական օպտիկա-ֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտում (Մոսկվա) ստեղծվել է М9Щ-ի տիպի էլեկտրոնային օպտիկական ձևափոխիչ(ԷՕՁ), որի օգնությամբ Է.Ե. Խաչիկյանը իրականացրել է առաջին դիտումները ԳԴՀ-ի Տաուտենբուրգի աստղադիտարանի երկու մետր աստղադիտակով։ ԷՕՁ-ի բնութագրիչների լիակատար օգտագործման նպատակով, նրա նախաձեռնությամբ @«Ցայս» (ԳԴՀ) միավորումում ստեղծվում է ՈւԱԳՍ սպեկտրոգրամի համար նոր Շմիդտի սիստեմի @կամեռա խցիկ։ Այդ նույն նպատակով Լենինգարդի օպտիկա-մեխանիկական միավորումում փոփոխության են ենթարկվում ԱՍՊ-32 սպեկտրոգրաֆի նախագծերը։
Է.Ե. Խաչիկյանը ունի շուրջ 150 հրատարակված գիտական աշխատանք։ 1989թ. նա ակտիվ գալակտիկաների ուսամնասիրության համարստացել է ԽՍՀՄ դրամաշնորհ,իսկ 1994թ. Եվրոպական Հարավային ատղադիտարանի դրամաշնորհ։
Նրա ղեկավարությամբ 9 հոգի պաշտպանել են թեկնածու ական թեզ։
1959 թ. եղել է աստղադիտարանի գիտական քարտուղարը, իսկ 1969թ.մինչև 1980թ.՝ բաժնի վարիչ։ 1968-1980 թթ. համատեղությամբ աշխատել է որպես Եպհ-ի աստղաֆիզիկայի ամբիոնի դոցենտ։ 1975 թ. պաշտպանել է դոկտորական թեզ։
1980-1985 թթ. եղել է Եպհ-ի ֆիզիկայի ֆակուլտետի դեկան և աստղաֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, միաժամանակ, որպես ավագ գիտաշխատող՝ կատարել է բաժնի վարիչի պարտականությունները։
Է.Ե. Խաչիկյանը 1985 թ. տեղափոխվել է աշխատանքի Բյուրականի աստղադիտարան և նշանակվել բաժնի վարիչ։ 1986 թ. որպես առաջատար գիտաշխատող՝ գլխավորել է գիտական խումբ։ 1988-199 թթ. նշանակվել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն և համատեղությամբ աշխատել է Եպհ-ի աստղաֆիզիկայի ամբիոնում որպես պրոֆեսոր։
1967 թ. Է.Ե. Խաչիկյանին ընտրել են Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) անդամ։ Նա բազմիցս մասնակցել է համամիութենական ու միջազգային գիտաժողովներին և ՄԱՄ-ի համագումարների աշխատանքներին, ինչպես նաև նրա կողմից կազմակերպված գիտաժողովներին, որտեղ հանդես է եկել զեկուցումներով (1970թ. Բազել, 1976թ. Փարիզ, 1978թ. Ուպսալա, 1983թ. Ազիագո, 1988թ. Սանտա-Կրուզ, 1989թ. Տուսկալուզա, 1993թ. Լես-Արկս, 1994թ. Հաագա, 1995թ. Հայդելբերգ)։
1987 թ. Է.Ե. Խաչիկյանը հրավիրվել է Վենետիկ «աստղագիտության նոր գաղափարներ» միջազգային գիտաժողով, որտեղ հանդես է եկել զեկուցումով։ Նա վեց անգամ եղել է Սովետական աստղագետների պատվիրակության ղեկավար արտասահմանյան գործուղումների ժամանակ։ 1979 թ. Բուլղարիայի ԳԱ հրավերով, զեկուցումով հանդես է եկել նրանց աստղադիտարանում։ 1980 թ. Իտալիայի Գիտության ազգային կոմիտեի հրավերով մեկ ամսվա ընթացքում տաս զեկուցումով հանդես է եկել մի շարք աստղագիտական և ֆիզիկական գիտական հիմնարկներում։ Երկու անգամ ԱՄՆ-ում և մի քանի անգամ ԳԴՀ-ում եղել է երկարատև գործուղման մեջ և աշխատել է խոշորագույն աստղադիտակներով։ 1968 թ. հրավիրվել է մասնակցելու Սեյֆերտի տիպի գալակտիկաներին նվիրված առաջին միջազգային նստաժողովին (Թյուսոն, ԱՄՆ), որտեղ հանդես է եկել Մարգարյանի գալակտիկաների կազմում նոր Սեյֆերտի տիպի գալակտիկաների հայտնաբերման մասին զեկուցումով։ Է.Ե. Խաչիկյանը բազմիցս ընտրվել է ՄԱՄ-ի գիտաժողովների գիտական կազմկոմիտեի անդամ և նախագահ։ 1985թ. ՄԱՄ-ի 19-րդ համագումարում, որը կայացավ ԴԵլիում, ընտրվել է № 28 «Գալակտիկաներ» հանձնաժողովի կազմկոմիտեի անդամ։ 1988 թ.ՄԱՄ-ի 20-րդ համա գումարում (Բալթիմոր, ԱՄՆ) ընտրվել է այդ հանձնաժողովի փոխնախագահ, իսկ 1991թ. 21-րդ համագումարում (Բուենոս-Այրես, Արգենտինա) № 28 հանձնաժողովի նախագահ և այլն։
1983թ. Է.Ե. Խաչիկյանը հանդիսանում էր ՍՍՀՄ ԳԱ Աստղագիտական «Գալակտիկաների, մեգագալակտիկայի ֆիզիկա և էվոլյուցիա»խորհրդի հանձնաժողովի նախագահ «Վերգետնյա օպտիկական աստղագիտության գիտական խորհրդի անդամ», սոցիալիստական երկրների ակադեմիա ների բազմակողմանի համագործակցության «Աստղերի ֆիզիկան և էվոլյուցիան» հանձնաժողովի անդամ։ 1982թ.-ից նա եղել և է այժմ ՍՍՀՄ ԳԱ (այժմ՝ ՌԴ ԳԱ)–ին կից Հատուկ աստղադիտարանի 6մ դիտակի դիտողական ծրագիրը որոշող հանձնաժողովի (КТШТ) անդամ։
1993թ. մարտ-ապրիլ ամիսներին և 1994թ. փետրվար-մարտ ամիսներին Կորնելի համալսարանի հրավերով աշխատել է պրոֆեսոր Ե. Թերզյանի հետ համատեղ գիտական ծրագրով. «Ակտիվ գալակտիկաներ»։ 1993թ. Ստենֆորդի (Կալիֆորնիա), Բոլդուերի (Կոլորադո), Տեքսասի (Տեքսաս ) համալսարանների, ինչպես նաև ԱՄՆ-ի ազգային ռադիոաստղադիտարանի (Շարլոտովիլ) և Կար նեգիի ինստիտուտի աստղագիտական բաժնի (Վաշինգտոն) հրավերով զեկուցումներով հանդես է եկել գիտաժողովներում։
1989թ. որպես ՀՀ ԳԱԱ պատվիրակության անդամ մասնակցել է առաջին համաշխարհային հայ գիտնականների և ճարտարագետների գիտաժողովին։
Է.Ե. Խաչիկյանը՝ գիտության մեջ ունեցած իր ծառայությունների համար պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, մեդալներով, Հայաստանի Գերագույն խորհրդի պատվոգրով, ՀԽՍՀ ԳԱ «Գովեստագիր» և «Վաստակագիր» պատվոգրերով։