Cover Image
aizvērt šo grāmatuԳրիգորյան Վարդան Սամվելի (1934-)
Skatīt dokumentuՎ. Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՍՓՅՈՒՌՔԻ ԲԱԺԻՆԸ


Վարդան Գրիգորյանը ծնվել է 1934 թ. ապրիլի 8- ին, Իրանի հյուսիսային շրջանում՝ երբեմնի հայաշատ Թավրիզ քաղաքում: Նա ունեցել է ծանր մանկություն, դժվար պատանեկություն: Պապիկը, ում ձեռբակալել էին քաղաքական մեղադրանքներով, մահացավ բանտում, մայրը՝ Շուշանիկ Միրզայանը 26 տարեկան հասակում մահացավ թոքաբորբից, երբ ինքը դեռ 6 տարեկան էր: Հայրը՝ Սամվել Գրիգորյանը, ով հաշվապահ էր աշխատում անգլո-իրանական նավթային գործարանում, Վ. Գրիգորյանի բնութագրմամբ «ֆիզիկապես և հոգեպես շատ հեռու իրենից»: Վարդան Գրիգորյանի և նրա քրոջ՝ Եվգենիայի (Օժիկի) դաստիարակությամբ զբաղվել է մայրական տատը՝Ոսկին, ով երեխաներին մեծացրել էր մեծ սիրո և քնքշանքի մեջ: Չլին ելով գրաճանաչ՝ տատիկը լեգենդների ու հեքիաթների միջոցով երեխաների մեջ սերմանում էր ինքնասիրությ ան և պատվի սերմեր: Տատիկի գլխավոր խորհրդին Վարդան Գրիգորյանը հետևում է մինչև այսօր. «մարդուց հետո մնում է միայն նրա բարի անունը և բարի գործերը»: Տատիկին հաջողվել էր նաև փոքր հասակից սեր սերմանել առ կրթությունը։
Նա մեծացել է ընչազրկության, զրկանքների մեջ, սակայն մեծ հիացմունքով է խոսում Թավրիզի հայկական թաղամասի մասին: Վարդանը կարողացավ դիմ ագրավել ճակատագրի հարվածներին շնորհիվ իր ընկերների, որոնց հետ նա փողոցում էր անցկացնում գրեթե ողջ ժամանակը, ու նաև ներկա լինելով եկեղեցական պատարագներին և ամերիկյան-վեստերն ֆիլմերի դիտումներով: Բայց մեծագույն հանգրվանը նրա համար գիրքն էր: «Գրքերը փրկեցին ինձ բանտից և տեղափոխեցին հեռավոր, բայց հիասքանչ ու հնարավորություններով լի մի աշխարհ: Աշխարհ, ուր կյանքը հիասքանչ է, արդար է, կրքոտ է, էներգիայով լի է, կարեկցող է և հաճելի է»,-գրում է նա «Ճանապարհ դեպի տուն: Իմ կյանքը և ժամանակները» հուշերում:
Վարդան Գրիգորյանը նախնական կրթությունը ստացել է Իրանում: Նա բավական լավ էր սովորում դպրոցում և շուտով աչքի ընկավ: Վարդան Գրիգորյանի խոսքով իր կյանքում հայտնվեցին օտար մարդիկ, որոնք էլ անշեղորեն փոխեցին նրա ողջ կյանքը: Նրանցից առաջին «օտար», բայց հարազատ մարդը Էդգար Մալոյանն էր, ով այդ տարիներին Թավրիզում Ֆրանսի այի փոխհյուպատոսն էր:
1948 թ. Մալոյանը խորհուրդ տվեց Վարդանին մեկն ել Լիբանան և շարունակել կրթությունը՝ տալով նրան երեք երաշխավորագիր-նամակ՝ 1-ը Լիբանանի ներքին գործերի ղեկավարին, 2-ը Հայկական քոլեջի տնօրինությ անը, 3-ը այն հյուրանոցին, որտեղ պետք է ապր եր Գրիգորյանը: Կարելի է վստահաբար ասել, որ Մալոյանը դարձավ նրա հովանավորյալը:
Գրիգորյանի կյանքի մեկ այլ «օտար», բայց մեծ օգնություն ցուցաբերած անձնավորությունը Հրայր Ստեփանյանն էր, Թավրիզի ակնոցագործը, ով օգնեց 14-ամյա տղային ձեռք բերել անձնագիր։ «Հայրս ասաց, եթե ինքնուրույն կարող ես ձեռք բերել անձնագիր, ապա թույլ կտամ մեկնես: Նա ենթադրում էր, որ 14 տարեկան ոչ մի երեխա չի կարող ձեռք բերել անձն ագիր: Ակնոցագործը վերցրեց ինձ իր հովանու ներքո »: Հենց նրա շնորհիվ էր, որ Վարդանը ստացավ անձն ագիրը և մեկնման ծախսերը:
15 տարեկան հասակում նա մեկնեց Բեյրութ (Լիբանան)՝ ուսանելու հայկական լիցեյում: Սկսվում էր անհատի կերտման գործընթացը, որն արդեն անշրջելիորեն տանելու էր միայն նորանոր բարձունքներ:
Մեկ տարում նա պետք է սովորեր արաբերեն, ֆրանսերեն և անգլերեն: Չնչին գումար գրպանում, հաճախ անօոթի, նա հաղթահարում է դժվարությունն երը և դառնում լավագույն ուսանող ու արժանանում ավարտական ճառ ասելու պատվին: Նա դառնում է Սիմոն Վրացյանի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության նախկին վարչապետի, այդ պահին կրթական հաստատության տնօրենի, անձնական խորհրդականը: Ծանոթանում և շատ բան սովորում է Լևոն Շանթից:
Սիմոն Վրացյանը խորհուրդ է տալիս Գրիգորյանին մեկնել Միացյալ Նահանգներ և շարունակել կրթությունը ՝ միաժամանակ խոստանալով նյութական օգնություն:
1956 թ. Գրիգորյանը դիմում է ընդունվելու Կալիֆոռնի այի Բերկլի և Սթեֆորդի համալսարաններ: Ճակատագրի բերումով նա սովորում և գերազանց ավարտում է Սթենֆորդի համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան: Նա մասնագիտանում է պատմությ ան և հումանիտար գիտությունների ոլորտում:
1958 թ. Գրիգորյանը սկսեց աշխատել դոկտորական ատենախոսության վրա, զուգահեռաբար աշխատելով որպես պրոֆեսորի օգնական: Գրիգորյանը փորձում էր դոկտորական ատենախոսությունը պաշտպանել Եվրոպայի և Միջին Արևելքի պատմության վերաբերյալ: Ուսանելու տարիներին հանդիպում է իր ապագա կնոջը՝ Քլերին, ում հետ էլ ամուսնանում է 1960 թ.:
1960-ականների սկզբներին նա արդեն դասավանդում է Սան-Ֆրանցիսկոյի համալսարանում: 1961 թ. Գրգորյանը Քլերի հետ այցելում են Բեյրութ՝ հանդիպ ելու Վրացյանի հետ: Հենց այդ օրերին էլ ծնվում է նրանց առաջնեկը՝ Վահե Գրիգորյանը: Որոշ ժամանակ անց լույս աշխարհ եկավ նաև Րաֆֆին:
1969 թ. Գրիգորյանը հրատարակեց իր առաջին մենագրությունը՝ «Ժամանակակից Աֆղանստանի ձևավորումը: Քաղաքականության փոփոխականությունը և արդիականացումը 1880-1946 թթ.», որը բավական բարձր գնահատականի արժանացավ ակադեմիական շրջանակներում: Հենց այդ նույն տարում, պրոֆ եսորի հաստիքով Գրիգորյանը հրավիրվեց աշխատելու Տեկսաս Օստինայի համալսարանում: Նրա հեղինակությունը և համբավը տարեց տարի մեծանում էր: 1971 թվականին նրան աշխատանքի են հրավիրում Ֆիլադելֆիայի Փենսիլվանիա համալսարան: 1974 թ. նա արվեստի և գիտության ֆակուլտետի դեկանն էր. 1978 թ. սեպտեմբերի 20-ին նրան առաջարկվ եց Պեսիլվանիայի համալսարանի փոխռեկտորի պաշտոնը: 1979 թ. դեկտեմբերին Գրիգորյանը ստացավ առաջարկ՝ ղեկավարելու Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանը, սակայն հրաժարվեց այդ բարձր պաշտոնից ՝ հավատարիմ մնալով իր համալսարանին, քանի որ այդ պահին Փենսիլվանիայի համալսարանում առկա էր լուրջ և չլուծված խնդիրներ: Բնականաբար, այդ խնդիրները լուծելով հանդերձ Գրիգորյանն ակնկ ալում էր, որ կդառնա Փենսիլվանիայի համալսարանի հաջորդ նախագահը, հատկապես որ ուներ լուրջ համակիրների բանակ: Սակայն 1980թ. նա նախընտր եց թողնել Փենսիլվանիայի համալսարանի փոխռեկտորի պաշտոնը, քանզի զգում էր, որ իր նկատմամբ անարդարացի վերաբերմունք կա և չի գնահատվել իր ողջ ներդրումը Փենսիլվանիայի համալսարանի զարգացման գործում:
1981 թ. Գրիգորյանի առջև բացվում է Նյու Յորքի հանրային գրադարանի դռները: Նրան առաջարկեցին ղեկավարել այդ գրադարանը: Հայտնի է նրա ճառը՝ արդեն որպես գրադարանի նախագահ. «Նյու Յորքի Հանրային գրադարանը՝ դա հենց Նյու Յորքն է, այն ազգային հարստություն է, գրադարանի հետազոտական ֆոնդերն անգին են, այն պետք է ավելի լավ ուսումն ասիրվի, առավել գնահատվի, խորապես հարգվի և պետք է գտնվի առավել լավ պայմաններում»: Նա մեծ հաջողությամբ վերականգնեց գրադարանի հեղին ակությունը և նրա դերն ամերիկյան մշակութային կյանքում: Շուտով Գրիգորյանը ստանում է Բրաունի համալսարանը ղեկավարելու առաջարկ:
Գրիգորյանին հաջողվեց ոտքի կանգնեցնել Նյու Յորքի հանրային գրադարանը և այն հանձնեց վստահելի անձանց: «Նյու Յորք Թայմս» թերթը Գրիգորյանի հեռանալու կապակցությամբ գրեց մի մեծ հոդված՝ «Նյու Յորքը կորցնում է Առյուծին» վերտառությամբ: Թերթում գրված էր. «Գրիգորյանը մեզ տվեց Ֆլորենցիան, Աթենքը և Կարթագենը, և մենք խոնարհվում ենք նրա հոյակերտ ընծաների առջև»:
Նրա կատարած աշխատանքը գրադարանում արժ անացավ բարձր գնահատականի: ԱՄՆ-ի նախագահ Բիլլ Քլինթոնը նրան շնորհեց «Ազգային հումանիտար գիտությունների» մեդալ: Ազգային գրադարանի վերականգնման համար ընթերցասրահը կոչեցին Գրիգորյ անի անունով:
1988 թ. օգոստոսի 31-ին Գրիգորյանը հայտարարվ եց Բրաունի համալսարանի 16-րդ նախագահը: Նրա ղեկավարած իննը տարիների ընթացքում Բրաունի համալսարանը արձանագրեց որակական նոր վերելք, բարելավվեց կրթական այդ հաստատության ֆինանս ական վիճակը:
1997 թ. Գրիգորյանին արվում է այնպիսի առաջարկ, որ նա չէր կարող հրաժարվել՝ դառնալ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի 12-րդ նախագահը:
Կարնեգի կենտրոնը, որը հիմնվել է Էնդրյու Կարն եգիի կողմից 1911 թ., նպատակ է հետապնդում ազմակողմանի աջակցություն ցույց տալ պետություններին, քաղաքական կուսակցություններին և առանձին անհատների, որպեսզի նրանք ճիգ գործադրեն հանուն աշխարհի խաղաղության և մարդկանց կենսամակարդակի բարձրացման:
Կարնեգի կենտրոնը առաջինն էր, որ կոչ արեց բարելավել նախնական կրթության մակարդակը: Կարնեգի կենտրոնը նպաստում է ուսանողների կրթությանը՝ իրականացնելու հետազոտական աշխատանքներ հումանիտար ոլորտում:
2004 թ. Գրիգորյանը արժանացավ ամենաբարձր քաղաքացիական պարգևին: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ Կրտսերը նրան շնորհեց նախագահական «Ազատության» մեդալը:
2003 թ. Գրիգորյանը 2-րդ անգամ այցելեց Հայաստ ան և Ազգային գրադարանին նվիրեց 10.000 դոլար, որպեսզի հոգան գրադարանի կարիքները: Դրա շնորհիվ վերականգնվեց «Վերնատունը» և ձեռք բերվեց բազմացնող սարքեր:
Ունենալով բացառիկ կազմակերպչական տաղանդ Գրիգորյանը միևնույն ժամանակ մնում է փայլուն գիտն ական, ով գրել է «Իսլամ. Խճանկար և ոչ թե մոնոլիտ», «Ժամանակակից Աֆղանստանի ձևավորումը: Քաղաքականության փոփոխականությունը և արդիականացումը 1880-1946 թթ.», ինչպես նաև «Ճանապարհ դեպի տուն: Իմ կյանքը և ժամանակները» կենս ագրականը:
Գրիգորյանը հիրավի մեծագույն գիտնական է, պատմաբան, մանկավարժ, մշակութային և հասարակական գործիչ, գերազանց ղեկավար: Ամերիկյան մի պարբերականում նրան բնութագրել էին որպես «ֆենոմեն», որին ամեն ոք չէ որ արժանանում է:
Հաշվի առնելով Վարդան Գրիգորյանի գիտական և մանկավարժական մեծ ավանդը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ: Իրավամբ, ցանկալի կլիներ, որ Վարդան Գրիգորյանը կարողանար ժամանակ ու հնարավորություն գտնել և այցելեր մայր Հայաստան ու խորացներ համագործակցությունը Հայաստ անի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հումանիտար ոլորտի ինստիտուտների հետ, ինչը մեծ նպաստ կլիներ Հայաստանում հումանիտար գիտության զարգացման համար:

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ. դոցենտ
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

«Գիտություն» 2012, փետրվար, № 2