Cover Image
close this bookԽաչիկյան Լևոն Ստեփանի (1918-1982)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Լ. Ս. ԽԱՉԻԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Լ. Ս. ԽԱՉԻԿՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Լևոն Ստեփանի Խաչիկյանը ծնվել է 1918 թ. մայիսի 1-ին Երևանում։ Վախճանվել է 1982 թ. մարտի 12-ին Երևանում։
1935 թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը։
1940 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը ։
1940-1944 թթ. աշխատել է Մատենադարանում որպես մատենագետ։
1944-1951 թթ. Մատենադարանի ձեռագրերի բաժնի վարիչ։
1945 թ. շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1950 թ. ընդունվել է ՍՄԿԿ շարքերը։
1951-1954 թթ. ՀՍՍՀ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ապա՝ հրապարակումների բաժնի վարիչ։
1954-1982 թթ. ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ. Մատենադարանի դիրեկտոր։
1956-1964 թթ. Հայաստանի կոմկուսի Երևանի կազմակերպության Կիրովյան շրջկոմի բյուրոյի անդամ։
1958-1982 թթ. ՀՍՍՀ ԳԱ «Պատմա-բանասիրական հանդեսի» խմբագրական կոլեգիայի անդամ։
1960 թ. Արևելագետների միջազգային միջազգային XXV կոնգրեսի մասնակից (Մոսկվա )։
1961 թ. շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1963 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ։
1964-1982 թթ. Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահության անդամ։
1966 թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։
- գործուղվել է Հորդանան և Լիբանան՝ հայերեն հին ձեռագրերի ուսումնասիրության առաջադրանքով։
1967 թ. ընտրվել է աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային սովետի դեպուտատ։
1968 թ. շնորհվել է Հայկական ՍՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
1969 թ. ՀՍՍՀ ԳԱ նախագահության կողմից շնորհվել է Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակ «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարանններ» եռահատոր աշխատության համար։
1970 թ. պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար՝ ի նշանավորումն Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի» մեդալով։
1971 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ իսկական անդամ։
1972 թ. գտնվել է Ֆրանսիայում՝ Սովետական Միության 50-ամյակի առթիվ, ՍՍՀՄ դեսպանության հրավերով։
1974-1982 թթ. Հայկական սովետական հանրագիտարանի խմբագրական կոլեգիայի անդամ։
- Հայկական սովետական հանրագիտարանի հայ ժողովրդի պատմության (հին և միջին դարեր) գիտաճյուղային խորհրդի նախագահ։
1975 թ. Աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային սովետի դեպուտատ։
1978 թ. պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով՝ պատմական գիտության ասպարեզում մատուցած ծառայությունների համար և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ։
1985 թ. հետմահու շնորհվել է ՀՍՍՀ պետական մրցանակ՝ «Հայ ժողովրդի պատմության» ութհատորանոց աշխատությանը մասնակցելու համար։