Armenian Rare Books
|
Title:
|
Գիրք աղօթից |
Publisher (standardized): |
Տպ․ Անտոնի Բորտոլիիի |
Publisher (as it is on book): |
Ի տպարանի Անտոնի Պօռթօլի |
Place (standardized): |
Վենետիկ |
Place (as it is on book): |
Ի Վենետիկ |
Year of Publication: |
1793 |
Notes: |
ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ՝
ԳԻՐՔ ԱՂՕԹԻՑ / ԵՒ / Զանազան մաղթանաց առ ք[րիստո]ս, / և առ ս[ուր]բ ա[ստուա]ծածինն։ / Եւ մտածական աղօթք 'ի պատիւ
չար-/չարանաց ք[րիստո]սի։ Եւ 'ի պատիւ տօնա-/խմբութե[ան]ց ս[ուր]բ ա[ստուա]ծածնի։ / Այլ և երգք հոգևորք 'ի վ[ե]ր[ա]
զա¬/նազան տօնից։ / Արարեալ 'ի պէտս հայոց բնակելոց / յԱրտեալ։ / Յամի տ[եառ]ն 1793։ / 'Ի ՎԵՆԵՏԻԿ։ / 'Ի տպարանի
անտոնի պօռթօլի: / Հրամանաւ մեծաւորաց։ /
144, 110 էջ: Շարվածքը՝ 14x8 սմ:
Ութածալ, մամուլանիշերը՝ լատինատառ և արաբական թվանշաններով: Բնագիրը 10 և 8 կետաչափի բոլորգրով, օգտագործված է նաև
նոտրգիր: Շապիկը՝ զարդափակ, ոսկեգույն երիզներով, կռնակին՝ ոսկեգույն զարդանախշեր: Տիտղոսաթերթը՝ զարդափակ, վրան՝
զարդանկար: Բնագրում գլխազարդեր, գլխագրեր, վերջազարդեր և զարդագրեր, 5 փորագիր պատկեր՝ տիտղոսաթերթին հաջորդող
թերթին. «Ամենասուրբ Երրորդութիւն», առաջին էջակալություն՝ էջ 38. «Խաչելութի[ւն] տ[եառ]ն մերոյ», էջ 66.
«Ա[ստուա]ծածին մայր փրկչին մերոյ», էջ 106. «Սուրբ Ալոսիոս Գոնզակայ, Որ անմեղիդ չեմ նմանօղ, եղէց զղջման քում
հետևող», երկրորդ էջակալություն՝ էջ 4. Հրեշտակներ և առաքյալներ:
Հիշատակարան չունի։
Գիրքն ունի երկու էջակալություն: Առաջին էջակալության 2, 3, 65, 105-րդ և երկրորդ էջակալության 2 և 3-րդ էջերը
դատարկ են: Գրքի երկրորդ հատվածն ունի զարդափակ տիտղոսատ՝ «Երգք զանազանք» խորագրով և զարդանախշով: Թվայնացված
օրինակի շապիկի դարձերեսին՝ առանձին փակցված էջին՝ զարդանախշ՝ Մխիթարյան միաբանության զինանշանի պատկերով՝ Ո Կ Վ Ա՝
«Որդեգիր Կուսի-Վարդապետ Ապաշխարութեան» նշանաբանի սկզբնատառերով:
Շարվ. 12x7,2 սմ։
Հայ գիրքը 1512-1800 թվականներին» (Երևան, 1988, էջ 669-670) մատենագիտության մեջ մատենագիտական նկարագրությունը
կատարվել է Լոնդոնի Բրիտանական գրադարանում, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան մատենադարաններում պահվող սակավ
օրինակների հիման վրա: Նկարագրության մեջ շարվածքը նշված չէ:
Գիրքը թվայնացվել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի նախաձեռնած «Որդեգրիր գիրք» ծրագրի շրջանակում՝ պարոն Հայկ
Գավալճեանի ֆինանսական աջակցությամբ և Վիեննայի Մխիթարյան միաբանության հոգևոր հայրերի բարի կամեցողությամբ:
|
File size: |
165 MB |
Holdings: |
Austria, Vienna, The Armenian Mekhitarist Congregation |
Year and Place of Digitization: |
2024, The Armenian Mekhitarist Congregation
|
|
|
Click the cover to view the interactive book.
|
Copyright: |
Reproduction and copyright information regarding this document is available from The Armenian Mekhitarist Congregation |