Վերնագիր Վահան և Սմբատ Դադյանցների գրահրատարակչական գործունեությունը Շուշիում...
Վերնագիր Վահան և Սմբատ Դադյանցների գրահրատարակչական գործունեությունը Շուշիում 1880-ական թթ. Կարդալ առցանց Title Publishing Activities of Vahan and Smbat Dadyants' in Shushi in the 1880s
Հեղինակ Պետոյան Ստյոպա Author Petoyan Styopa
Հրատարակչական տվյալներ Բանբեր Մատենադարանի․- 2022․- թ․ 33․- էջ 33-54 Publishing data Bulletin of Matenadaran.- 2022.- N. 33.- 33-54 pp.
Ամփոփում 1880-ական թվականներին Վահան և Սմբատ Դադյանցները կրթական և մշակութային լայն գործունեություն են ծավալել Շուշիում։ Նրանք, մասնավորապես, բացել գրախանութ և գրադարան-ընթերցարան, իսկ 1887–1889 թթ.-ին վարձակալել են Ղարաբաղի հայոց թեմական դպրոցի արագ տպագրության տպարանը։ Ճիշտ է, այս հաստատությունների տնօրինումը Դադյանց եղբայրների համար եկամտի կայուն աղբյուր էր, սակայն, բացի այդ, նրանք դարձան Շուշիի մշակութային և կրթական կյանքի կարևորագույն կենտրոնները։ Նրանց այդ տարիների «մեծ ու փոքր հրատարակությունները» պարունակում են տարբեր ժանրեր և առանձնանում են ժամանակի պահանջները բավարարող նրբագեղ գեղարվեստական ձևավորմամբ։ Սա պետք է գնահատել, քանի որ ֆինանսական և կազմակերպչական դժվարությունների պայմաններում Դադյանց եղբայրները Շուշիում կարողացել են լայնածավալ հրատարակչական գործունեություն ծավալել։ Հարկ է նշել, որ հաջորդ տասնամյակներում Վահան Դադյանցը հատկապես աչքի ընկավ որպես արժեքավոր ձեռագրերի և հազվագյուտ իրերի հավաքող, որպես գիտնական և հասարակական գործիչ։ Հետագայում առավել հայտնի է եղել իր հոգևոր անվամբ՝ Խաչիկ ծայրագույն վարդապետ Դադյանց։
Summary In the 1880s, Vahan and Smbat Dadyants' carried out wide educational and cultural activities in Shushi. In particular, they opened a bindery, a bookstore and a library-reading room, and in 1887–1889 they rented the quick-print printing house of the Armenian Diocesan School of Karabakh. It is true that the management these establishments was a stable source of income for the Dadyants' brothers but besides this, they became the most important centers of Shushi’s cultural and educational life. Their “large and small publications” of those years contain different genres and are distinguished with elegant artistic design satisfying the demands of the time. This should be appreciated, because in the conditions of financial and organizational difficulties, the Dadyants‘ brothers were able to carry out large-scale publishing activities in Shushi. It should be noted that in the following decades Vahan Dadyants' became especially prominent as a collector of valuable manuscripts and rare items, as a scholar and public figure. Later on he was better known by his clerical name Proto-Archimandrite Khachik Dadyants'.
ՇՏԵՄԱՐԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՀՀ ԳԱԱ ՀԻՄՆԱՐԱՐ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ