Cover Image
փակիր այս գիրքըԱռավոտ
փակիր այս թղթապանակըԱռավոտ 2009
փակիր այս թղթապանակըԱռավոտ 2009 12
Դիտել փաստաթուղթըday 23: Դրամաշնորհներ՝ երիտասարդ գիտնականներին

day 23: Դրամաշնորհներ՝ երիտասարդ գիտնականներին

Դրամաշնորհներ՝ երիտասարդ գիտնականներին // Առավոտ. - Երևան, 2009. - 23/12 - www.aravot.am/
Անոտացիա:
Ինչպես հաղորդում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի տեղեկատվական բաժինը՝ երեկ Ծաղկաձորում կայացել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2009-ի» շրջանակներում անցկացված մրցույթի արդյունքների հայտարարման ու դրամաշնորհների հանձնման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի տնօրեն Հարություն Կարապետյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Չարլզ Լաբդելլը, Երեւանի պետական համալսարանի ներկայացուցիչներ: ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի եւ ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների եւ մշակումների հիմնադրամի կողմից սեպտեմբերին հայտարարված երիտասարդ գիտաշխատողների համատեղ մրցույթում հաղթած ծրագրերն ընտրվել են անկախ փորձագիտական համակարգով: Շնորհավորելով մրցույթի արդյունքում դրամաշնորհներ ստացած երիտասարդներին՝ Գիտության պետական կոմիտեի նախագահը նշեց. «Մենք մշակում ենք գիտության երիտասարդացմանն ուղղված ծրագրի նախագիծ, որի բաղկացուցիչ մասն է կազմում նմանատիպ ծրագրերի իրականացումը