Աստուածաշունչ (1733, Մխիթար Սեբաստացի)
|
ՎԵՐՆԱԳԻՐ |
Ա[ստուա]ծաշունչ |
ՀՐԱՏԱՐԱԿԻՉ |
Մխիթար Սեբաստացի |
ՏՊԱՐԱՆ |
Տպ. Անտոնի Բորտոլիի |
ՎԱՅՐ |
Վենետիկ (Վէնէտիկ) |
ՏԱՐԵԹԻՎ |
1733 |
ՇԱՐՎԱԾՔԸ |
24,2x14,2 սմ |
ԷՋ |
1290 էջ |
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
Ա. ՏԻՏՂԹ.` Ա[ՍՏՈՒԱ]ԾԱ/ՇՈՒՆՉ/ ԳԻՐՔ/
Բ. ՏԻՏՂԹ.`
Ա[ՍՏՈՒԱ]ԾԱՇՈՒՆՉ/ ԳԻՐՔ/ ՀՆՈՑ ԵՒ ՆՈՐՈՑ ԿՏԱԿԱՐԱՆԱՑ/ ՇԱՐԱԿԱՐԳՈՒԹԵԱՄԲ
ՆԱԽՆԵԱՑՆ ՄԵՐՈՅ/ ԵՒ ՃՇՄԱՐՏԱՍԻՐԱՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ։/ ԶՈՐ ԶԿՆԻ ԱՄԱՑ ԲԱԶՄԱՑ/ Յամի
Տ[եառ]ն. 1666. և ի թուին Հայոց. ՌՃԺԵ. հրամանաւ Տ[եառ]ն Յակոբայ Հայոց/
Կաթուղիկոսի գլխակարգե[ա]լ և տնատե[ա]լ ըս[տ] Լատինացւոց. նաև
զհամաձայնու[թ]ի[ւն]/ հանուրց գրոց ա[ստուա]ծաշնչից իրերաց առընթեր
կարգե[ա]լ տ[եառ]ն Ոսկանայ վ[ա]րդ[ա]պ[ե]տի/ երևանեցւոյ. և առաջնով
տպագրութ[եամ]բ ի լոյս ածեալ:/ Իսկ այժմ նոյնն լաւագոյն թղթովք,
ազնուագոյն պատկերօք,/ գեղեցկագոյն ծաղկագրօք, զգուշագոյն
սրբագրութ[եամ]բ, և բազմօք/ ծախիւք՝ վերստին տպագրութ[եամ]բ ի լոյս
ածեցեալ,/ Աշխատասիրութ[եամ]բ և ջանիւ Տ[եառ]ն Մխիթարայ Վ[ա]րդ[ա]պ[ե]տի
Սեբաս-/տացւոյ՝ Աբբայ Հայր կոչեցելոյ։/ Ի փառս մեծագոյնս Ա[ստուծո]յ: Եւ ի
յօգուտ մանկանց Եկեղեցւոյ։/ Յամի Տ[եառ]ն. 1733. և ի թուին Հայոց. ռճձբ:
Յունիսի. 15։/ Ի Հայրապետութե[ան] տ[եառ]ն Աբրաhամու Հայոց Կաթուղիկոսի։/
Ի ՎԷՆԷՏԻԿ ՔԱՂԱՔԻ./ Ի Տպարանի Անտօնի Պօռթօլի։/ ՀՐԱՄԱՆԻ ՄԵԾԱՒՈՐԱՑ։/
10 չհ, 1280 (=1290) երկսյուն էջ, առաջաբանը միասյուն։ Էջակալությունը
հայատառ և արաբական թվանշաններով։ Քառածալ, մամուլանիշերը հայերեն
բոլորագրերով և լատինատառ։ Ա և Բ տիտղթ. զարդափակ, հրատ. վայրից առաջ՝
պատկեր։ Էջախորագրերով և լուսանցանիշերով։ 156 փորագիր պատկեր։
Գլխազարդեր, վերջազարդեր և զարդագրեր։ Բնագիրը 12 կետաչափի բոլորագրով,
օգտագործված են նաև նոտրգիր և գլխագրեր։ Ա և Բ տիտղոսաթերթերը երկգույն
տառերով՝ սև և կարմիր։ «ԲԱՆ ԱՌ ԸՆԹԵՐՑՕՂՍ և ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ
ՄԱՏԵՆԻՍ» - Մխիթար Սեբաստացու հիշատակարանը (էջ 1271-1279): Ծանոթ.՝
Վիեննայի Մխիթարյան մատենադարանում պահվում է նկարների մի ալբոմ, որի մեջ
հավաքված են Աստվածաշնչի այս հրատարակության պատկերները (առանց բնագրի)։
Ալբոմը բաղկացած է 157 թերթից, որոնց վրա կան տարբեր չափերի պատկերներ՝
մակագրություններով։ Սկզբի 4 նկարների մակագրությունները տպագիր են և
համընկնում են գրքում եղածներին, մյուսները ձեռագիր են։ Ի տարբերություն
գրքի պատկերների՝ ալբոմում հավաքված նկարների դարձերեսներին տպագրություն
չկա։ Ալբոմի նկարների քանակը մեկով ավելի է Աստվածաշնչում եղածներից։ Այդ
նկարը պատկերում է Մարիամ Աստվածածնին և Հիսուսին, ունի հետևյալ
մակագրությունը՝ «Յ[իսու]ս ննջե յօրօրոցին սրբուհի կոյսն շարժմամբ
ձեռին լռել ազդե սուրբ մկրտչին»։
|
Նյութն ամբողջությամբ կարդալու համար անհրաժեշտ է PDF Reader |
Հեղինակային իրավունք |
Շտեմարանի հեղինակային իրավունքը
պատկանում է Հայաստանի ազգային
գրադարանին: Առկա է Հայաստանի ազգային գրադարանում: |