ԵՐԿԻՐ | Եգիպտոս |
ՔԱՂԱՔ | Կահիրե |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ | Նոր Աստղ |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ | |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ | Ալպոյաճյան Արշակ, Շալճյան Սեպուհ |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ | 1941-1962 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ | (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ |
Տպարանը հիմնադրվել է 1941 թ.՝ Արշակ Ալպոյաճյանի և Սեպուհ Շալճյանի
նախաձեռնությամբ: 1945-1949
տպարանի տնօրենը եղել է Արշակ Ալպոյաճյանը, իսկ տպարանի գրաշարությունը կատարել են
Ազատ Խաչատուրյանը և Հարություն Մոռալյանը: Այս տպարանում
են լույս տեսել Գալուստյան Ազգային վարժարանի «Տեղեկատու պրակ»ի Բ. և Գ. թվերը (1945-1946),
«Կեանք ու Գիր» գրքի հիշատակարանի համարները (1947), Հայկ Ժամկոչյանի կազմած «Կեանք
ու Գիր» տարեգիրքը (1948), Հ.Բ.Մ.Ը.-ի «Տեղեկատու»ի Ա. և Բ. տարիները (1956-1957) և
վերջինիս հավելված «Մանկական տեղեկատու»ի միակ պրակը (1957): Այստեղ են
տպագրվել Արշակ Ալպոյաճյանի (1945-1961), Գաբրիել Լազյանի (1946) և Վահան Թեքեյանի
(1950) հատորները, Բենիամին Թաշյանի (1950-1960) «Հայկարան»-ներից գրքեր, «Մտավորական
սպասարկութեան գրասենեակ»ի և այլ հրատարակություններ: |
|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ | Հայաստանի ազգային գրադարան |