ԵՐԿԻՐ | Սիրիա |
ՔԱՂԱՔ | Հալեպ |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ | Րոթոս |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ | |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ | Թերճանեան Թորոս |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ | 1934 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ | (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ |
Տպարանի հիմնադիրը, տերը և տնօրենը Թորոս Թերճանյանն է, իսկ տպարանի անունը հիմնադիրի անունն է՝ վերջին վանկի սկզբնավորումով: Տպարանն ուներ մի տպագրական մամուլ և հայերեն, ֆրանսերեն ու արաբերեն ճոխ տառատեսակներ: Այստեղ տպագրվել են քիչ թվով հայերեն գրքեր և պարբերական հրատարակություններ: Հիմնականում առևտրական գործերի տպագրությամբ են զբաղվել: Որպես բարեգործություն, այս տպարանում ձրի տպագրվել են Ազգային Ծերանոցի համանուն պաշտոնաթերթը՝ համաձայն Թորոս Թերճանյանի խոստումի, որ կատարվել է մինչև իր մահը, 1967 թվականը: Իր մահից հետո տպարանի տնօրինությոնը ստանձնել է նրա այրին՝ Ժորժեթ Թերճանյան-Օհանյանը:
|
|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ | Հայաստանի ազգային գրադարան |