ԵՐԿԻՐ (COUNTRY) | Ռումինիա |
ՔԱՂԱՔ (CITY) |
Գալաց (Կալաց) |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Անի | ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
|
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1847 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
1 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Հրատարակչական արդյունավետ գործունեություն է ծավալել Գալացի հայկական հրատարակչությունը, որը կազմակերպել է Զ.Ք. Փափազյանը: Այս տպարանը կոչվել է «Անի»: Փափազյանն առաջինն է հիմք դրել հայ պարբերականի հրատարակությանը Ռումինիայի գաղթավայրում: Նա Գալացում 1895-1899թթ. հրատարակել է հայերեն և ռումիներեն «Հայկական տարեցույց», որը բավական հարուստ բովանդակություն է ունեցել: Ռումինահայ մամուլի ավելի քան 115-ամյա պատմության ընթացքում լույս են տեսել մոտ 50 անուն հայերեն պարբերականներ։ Բացի «Հայկական տարեցույցից», նշանավոր են նաև «Անի» հայագիտական հանդեսը, «Արազ» շաբաթաթերթը, «Արարատ» հայագիտական հանդեսը (ռումիներեն), որը վերահրատարակվում է 1990 թվականից, «Աուրորա» («Արշալույս») հայագիտական կիսամսյա հանդեսը, «Հայ հանրագիտակ» տեղեկատուն, «Նոր արշալույս» քաղաքական, գրական և մշակութային եռօրյան, «Նոր կյանք» հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային շաբաթաթերթը, «Շեփոր» գրական-պատմագիտական պատկերազարդ հանդեսը, «Պահակ» գրական, հասարակական-քաղաքական երկլեզվյա (հայերեն և ռումիներեն) շաբաթաթերթը, «Սևան» պատկերազարդ ամսագիրը։ |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |