ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Սիրիա |
ՔԱՂԱՔ (CITY) |
Հալեպ |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Մարանաթա | ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
Աբրահամ Գ. Սեֆերյանը |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1922 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
26 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Հոգևոր Եղբայրության այս տպարանը հաստատվել է 1922թ. Հալեպում: Տպարանի հիմնադիր արտոնատերն էր Աբրահամ Գ. Սեֆերյանը, պատասխանատու տնօրենը` Մինաս Հ. Պոզոքլյանը: 1936թ-ին Մ. Հ. Պոզոքլյանը առանձնանաում է այս տպարանից և հիմնում իր սեփականը: Այս թվականից սկսած «Մարանաթա» տպարանի ու ամսաթերթի տերը և տնօրենը դառնում է Ա. Գ. Սեֆերյանը: Տպարանն ունեցել է միայն հայերեն տառեր` Արամյան և Գէորգյան, մի բետալ մամուլ և կարիչ մեքենա: Տպագրական գործերը եղել են հայերեն և հայատառ թուրքերեն հոգևոր թերթիկներ, պատի օրացույցներ, քարոզատետրեր, գրքույկներ, ինչպես նաև, «Մարանաթա» ամսաթերթը: Տպարանի առաջին գրաշարապետը եղել է Արամ Շատարևյանը: Հետագայում տպագրական գործերը վարել են Սարգիս Մալաքյանը, Դանիել Կ. Ճիզմեճյանը և Գևորգ Ղազարյանը` օգնական գրաշար ունենալով Հովսեփ Գազանճյանին և Մարտիրոս Թադևոսյանին: Տպագրությունները կատարել է Կարապետ Քելլիկյանը:Տպարանի հոգևոր թերթիկներն ու քարոզատետրերը ձրի բաշխվում էին` ցրիչների օգնությամբ, բոլոր անցորդներին: «Մարանաթա» տպարանի հրատարակությունների մեջ եղել են գրքեր, որոնք տարեթիվ չունեն: Սա արվել է գիտակցաբար՝ ընթերցողներին նոր գիրք հրամցնելու միամիտ միտումով, միայն այն գրքերի դեպքում, որոնք լույս էին տեսել մի քանի անգամ: 1925-ին այս տպարանում սկսել է տպագրվել Հոգևոր Եղբայրության համանուն ամսաթերթը` հայերեն և հայատառ թուրքերեն բաժիններով, արտոնատիրությամբ` Ա.Գ. Սեֆերյանի և խմբագըրությամբ Մ.Հ. Պոզոքլյանի: Տպարանի փակվելուց հետո, 1963-ին դադարոմ է նաև ամսաթերթի հրատարակությունը Հալեպում: |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |