ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Թուրքիա |
ՔԱՂԱՔ (CITY) |
Զմյուռնիա (Իզմիր, Իզմիտէ) |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Տետեյան եղբ.(Տետեյան, Տիգրան Հարություն Տետեյան, Հարություն Տետեյան) | ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
Հարություն Տետեյան |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1851-1893թթ. |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
260 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Ստեփան, Սարգիս, Հարություն, Կարապետ, Հակոբ Տետեյան եղբայրները մեկտեղեցին իրենց մտավոր և նյութական կարողությունները՝ Զմյուռնիայում 1851թ. գրահրատարակություն կազմակերպելու համար։ Հարություն Տետեյանը, որ տեղի Մեսրոպյան վարժարանի շրջանավարտներից էր և ժամանակի զարգացած ու առաջադեմ մտավորականներից մեկը, թույլտվություն-արտոնագիր ստացավ՝ Զմյուռնիայի Հայոց թաղում տպարան բացելու։ Նա Վենետիկի, Վիեննայի ու Կ. Պոլսի տպարաններից հայկական տառեր բերել տվեց, սակայն դրանցով չբավարարվելով՝ իր Սարգիս և Կարապետ եղբայրների ֆինանսական օժանդակությամբ մեկնեց Փարիզ և բերեց նոր տպագրական մամուլ ու տառատեսակներ։ 1853թ. այս տպարանում սկսեց հրատարակվել «Արփի Արարատյան» 16-էջանոց հանդեսը, որը սակայն տպագրության 3-րդ տարում փակվեց։ Նրանում արդեն ձևավորված միտումները իրենց արտահայտությունը գտան գրքային հրատարակություններում։ Սարգիս և Ստեփան եղբայրները նյութապես էին օժանդակում տպարանի գործունեությանը, իսկ Հարությունի, Կարապետի ու Հակոբի, ինչպես նաև Զմյուռնիայի «գրագետներ» Մ. Մամուրյանի, Գր. Չիլինկիրյանի Գր. Մսերյանի, Ս. Միրզայանի, Գ. Պատկանյանի, Մ. Նուպարյանի և այլոց ջանքերով, ովքեր տիրապետում էին մի քանի լեզուների, հայերեն թարգմանվեցին եվրոպական, մասնավորապես ֆրանսիական հեղինակներ Դյումայի, Լամարթինի, Հյուգոյի,էոժեն Սյուի, Ժորժ Սանդի, Ալֆրեդ դը Մյուսեի,Աբե Պրևոյի և այլոց ստեղծագործությունները։ Հարությունի մահից հետո/1868թ./ տպարանը աշխատեցնում են եղբայրները։ 1861-64թթ. այստեղ է հրատարակվել նաև Գր. Չիլինկիրյանի խմբագրությամբ «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը /այնուհետ մինչև 1867թ. տպագրվել է Կ.Պոլսում/, ինչպես նաև Հաշտենից «Միությունը» (1860-62թթ.), Կարապետ Տետեյանի երգիծական «Ափեղցփողը» (1862թ.), և «Դիտակը» (1862թ.), Սարգիս Փափազյանի «Հավերժահարսը» (1862թ.), Գր. Պարտիզպանյանի «Գարուն Հայաստանին» (1862թ.), Գ. Ազգալճյանի «Լուսափայլը» (1864-65թթ.), Սարգիս Վանանդեցու «Իրավունքը» (1868թ.), Մատթեոս Մամուրյանի «Արևելյան մամուլը» (187178թթ և 1879-83թթ.)։ Տետեյան տպարանի 40-ամյա գործունեությունը արգասավոր էր համաշխարհային գրականության՝ աշխարհաբար հայերենացման և դրանով երիտասարդության՝ համաշխարհային մշակութային ժառանգությանը առնչվելու ու ընթերցանության ճաշակը հղկելու առումով։ |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |