ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Ադրբեջան |
ՔԱՂԱՔ (CITY) |
Բաքու |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Արոր | ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
|
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
|
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
73 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Բաքվի Հայոց Մարդասիրական ընկերության ջանքերով 1870 թվականին հիմնվել է Բաքվի առաջին հայկական տպարանը` «Արոր»-ը, որն իր գոյության տասներեք տարիների ընթացքում տպագրել է 20-ից ավելի գրքեր: «Սոխակ Հայաստանի» երգարանի չորս պրակները, Մխիթար Գոշի, Եզոպոսի և Օլիմպիանոսի առակները, դասագրքեր և այլն: XIX դ. վերջին գործել են «Մալաֆյանց և ընկ.» 1874-ից, Ա. Ղասաբյանցի 1876-ից տպարանները, այնուհետև բացվել են Ս. Տեր Հովհաննիսյանցի, Հ. Գյուլբասարյանի, Ղազարյան եղբայրների տպարանները: «Արորը» և Շահբաղյանի տպարանը գործել են մինչև 1920 թվականը: XX դարի սկզբին հիմնվել են Ն. Երևանցյանի, Մ. Անտոնյանցի, Ա. Թառայանի, Լ. Միրզոյանի, Կ. Խատիսյանի, «Արծվաբերդ», «Արամազդ», Կարապետյան եղբայրների տպարանները: Բաքվում գործող մի շարք այլ տպարաններում «Տրուդ», «Տրուժեննիկ», «Բաքու» ևս տպագրվել են հայերեն գրքեր և պարբերականներ: |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |