ԵՐԿԻՐ (COUNTRY) |
Թուրքիա |
ՔԱՂԱՔ (CITY) |
Կ.Պոլիս |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ (NAME OF THE PRINTING HOUSE) |
Աբգար Դպիր Թոխաթեցու | ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ (PREVIOUS NAMES) |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ (FOUNDER PUBLISHER) |
Աբգար Դպիր Թոխաթեցի |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ (YEARS OF ACTIVITY) |
1567թ. |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (PRINTED BOOKS) |
5 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (HISTORY OF THE PRINTING HOUSE) |
Աբգարը/Աբգար Թոքաթեցի, Աբգար Եվդոկացի, Սաֆար Աբգար, Սաֆար Աբգարյան ևլն/։ Նրա մասին տարբեր, հաճախ հակասական կենսագրական տվյալներ են պահպանվել։Նա Հռոմ էր մեկնել որդուն՝ Սուլթանշահին կրթության տալու և Միքայել կաթողիկոսի հանձնարարությունը՝ Հռոմի Պապին ներկայացնելու հայոց ծանր վիճակը ու Հռոմին հնազանդության մասին, կատարելու։ Նա Պիոս 4-րդից հայերեն տպագրության թույլտվություն է ստանում, Վենետիկում պատրաստել է տալիս երկու տեսակ տառեր՝ մեծ ու փոքր, և զարդագրերի ու պատկերների փորագրություններ։ 1565թ. Աբգարը տպագրում է օրացույց՝ «Խառնայ փնթուր տումարի. Գեղեցիկ եւ պիտանի»՝ վրան երկու պատկեր՝ Աբգարի և նրա որդու ընդունելությունը Պապի կողմից և Աբգարի ընդունելությունը Վենետիկի դոժի կողմից։ Մյուս գիրքը Սաղմոսարանն է /1566թ./։1567թ. իր տպագրական պարագաներով Աբգարը վերադառնում է Կ. Պոլիս, որտեղ ձերբակալվում է, սակայն շուտով ազատ է թողնվում անմեղ լինելու արդյունքում, ապա Քեմելի թաղի Ս. Նիկողայոս եկեղեցուն կից հիմնում է տպարան ու հրատարակում «Փոքր քերականությունը»։ |
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ (COPYRIGHT) |
Հայաստանի Ազգային գրադարան |