ԵՐԿԻՐ | Սիրիա |
ՔԱՂԱՔ | Հալեպ |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ | Սեւան |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ | |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ | Պողոսեան Գրիգոր եւ ընկ. |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ | 1944-1946 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ | (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ |
Հիմնադրվել է 1944 թ. Ուսուցչական Միության անդամ մի խումբ ուսուցիչների կողմից՝ նպատակ ունենալով լավագույնս ծառայել կրթական և մշակութային գործին (Գրիգոր Պողոսյան, Սիմոն Սիմոնյան, Փիլիպպոս Դերձակյան և Լևոն Պերղուտյան): Տպարանն ունեցել է հին տիպի մի մամուլ և հայերեն ճոխ տառատեսակներ՝ Մեսրոպյան, Արամյան, Հոբելյան: Տպագրական գործերի պատասխանատուն եղել է Ջորջ Մակարյանը: Այստեղ տպագրվել են Ուսուցչական Միության մի շարք հրատարակություններ, ինչպես նաև, «Սեւան» գրականության և արվեստի պարբերագիրքը՝ Սիմոն Սիմոնյանի խմբագրությամբ: Սակայն վերջինիս Անթիլիաս մեկնելու պատճառով տպարանը դադարեցրել է իր գործունեությունը: Գրակ· Պարիկեան Հայկ, Վարժապետեան, Յ.: Պատմութիւն Սուրիոյ հայ տպարաններու.- Հալէպ, 1973.- էջ 76: |
|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ | Հայաստանի ազգային գրադարան |