Cover Image
close this bookԱլիխանով Աբրահամ Իսահակի (1904-1970)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Ի. ԱԼԻԽԱՆՈՎԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Ի. ԱԼԻԽԱՆՈՎԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Աբրահամ Իսահակի Ալիխանովը ծնվել է 1904 թ. մարտի 3-ին Ելիզավետպոլում (ներկայումս Կիրովաբադ): Վախճանվել է 1970 թ. դեկտեմբերի 8-ին Մոսկվայում: 1921 թ. ավարտել է Թիֆլիսի առաջին առևտրական ուսումնարանը։
1921−1923 թթ. Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնաքիմիական ֆակուլտետի ուսանող:
1927−1943 թթ. Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի աշխատակից։
1930 թ. ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի ֆիզիկամեխանիկական ֆակուլտետը:
1930−1934 թթ. Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի ֆիզիկամեխանիկական ֆակուլտետի ռենտգենյան ճառագայթների լաբորատորիայի վարիչ:
1934 թ. Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի պոզիտրոնների լաբորատորիայի վարիչ:
- Ֆիզիկային նվիրված լոնդոնյան միջազգային կոնֆերանսի մասնակից:
1935 թ. շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1937 թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:
1937−1941 թթ. ՍՍՀՄ ԳԱ ռադիումի ինստիտուտի ֆիզիկայի բաժնի լաբորատորիայի բաժնի վարիչ:
1939−1941 թթ. Լենինգրադի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնի վարիչ:
1939 թ. ընտրվել է ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ:
1940 թ․ կազմակերպել է Էլբրուսի տիեզերական ճառագայթների հետազոտման առաջին արշավախումբը:
1941 թ. շնորհվել է ՍՍՀՄ պետական մրցանակ:
1943 թ. ընտրվել է ՍՍՀՄ և ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:
− ընտրվել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:
1943−1944 թթ. ՍՍՀՄ ԳԱ № 2 լաբորատորիայի աշխատակից:
1944−1945 թթ. ՍՍՀՄ ԳԱ ֆիզիկական պրոբլեմների ինստիտուտի ավագ գիտաշխատակից:
1945−1968 թթ. ՍՍՀՄ ԳԱ տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիր և դիրեկտոր:
1945 թ. պարգևատրվել է Լենինի շքանշանով` գիտության և տեխնիկայի զարգացման ասպարեզում աչքի ընկնող վաստակի համար`ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի 220-ամյակի կապակցությամբ:
1948 թ. շնորհվել է ՍՍՀՄ պետական մրցանակ:
1949 թ․ ՍՍՀՄ ԳԱ տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցների հետ ստեղծել է ծանր ջրային դանդաղեցուցիչով ԽՍՀՄ-ում առաջին միջուկային ռեակտորը։
1953 թ. շնորհվել է ՍՍՀՄ պետական մրցանակ:
1954 թ. շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում, նրան հանձնելով Լենինի շքանշան և «Մուրճ և մանգաղ» ոսկե մեդալ:
− պարգևատրվել է Լենինի շքանշանով:
1955 թ. ատոմային էներգիայի խաղաղ օգտագործմանը նվիրված առաջին միջազգային կոնֆերանսի մասնակից (Շվեյցարիա):
− գործուղվել է Չինական Ժողովրդական Հանրապետություն` գիտական նպատակով:
1956−1970 թթ. “Атомная энергия” ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ:
1957 թ. մեզոններին և վերջերս հայտնաբերված մասնիկներին նվիրված կոնֆերնսի մասնակից (Իտալիա):
1958 թ. գործուղվել է Չեխոսլովակիա` գիտական նպատակով:
1962 թ. գործուղվել է Շվեյցարիա` գիտական նպատակով:
1963 թ. գործուղվել է Հարավսլավիա` գիտական նպատակով:
1964 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով` գիտության և տեխնիկայի ասպարեզում ունեցած վաստակի և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ:
− միջուկային ֆիզիկային նվիրված միջազգային կոնգրեսի մասնակից (Ֆրանսիա):
1967 թ. Մարիա Սկլոդովսկայա-Կյուրիի ծննդյան 100-ամյակին նվիրված գիտական կոնֆերանսի մասնակից (Լեհաստան):