Cover Image
close this bookԳևորգյան Համլետ Ամբակումի (1927-)
View the documentՀ. Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՀ. Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Ամբակումի Գևորգյանի աշխատությունները վերաբերում են նոր և ժամանակակից փիլիսոփայության պատմության հիմնախնդիրներին, առանձնապես՝ իմացաբանությանը, գիտության մեթոդաբանությանը և տրամաբանությանը, ինչպես նաև հայ փիլիսոփայության պատմության մեթոդաբանական հարցերին, մշակույթի պատմափիլիսոփայական տեսանկյուններին։ Լայն ճանաչում են գտել Հ.Ա. Գևորգյանի «Իմացաբանության մեջ աբստրակցիայի դերի մասին» (1957) և «Հավանական և հավաստի գիտելիք» (1965) գրքերը։ Դրանց հարում են նրա մի ամբողջ շարք աշխատությունները գիտական հիպոթեզի մասին («Հիպոթեզը և նրա դերը գիտության մեջ» ԳԱ հրատ. 1959, «Ժամա նակակից մեթոդաբանական վեճերը և գիտական հիպոթեզի պրոբլեմը» 1984, և այլն), որոնցում հիպոթեզի պրոբլեմն աղերսված է գիտելիքի զարգացման ժամանակակից տեսությունների հետ։
Հ.Ա. Գևորգյանը մշակել է տրամաբանական-մեթոդաբանական հետազոտությունների ծրագիր, որը դրվել է իր ղեկավարած պրոբլեմային խմբի գիտական աշխատանքի հիմքում։ Ծրագրի տեսական հիմնավորումը հավանության է արժանացել Հ.Ա. Գևորգյանի նախաձեռնությամբ Երևանում կազմակերպված Համամիութենական (1972) և Անդրկովկասյան (1974) սիմպոզիումներում։ Այն իրագորված է Հ.Ա.Գևորգյանի խմբագրութ յամբ լույս ընծայված «Գիտական գիտելիքի տրամաբանական վերլուծության փիլիսոփայական հարցերը» կոլեկտիվ աշխա տության երեք պրակներում (1969, 1971,1974), «Փիլիսոփայությունը և գիտության մեթոդաբանական հարցերը» ժողովածուում (1977), որոնց աշխատակցել են տրամաբանության, մեթոդաբանության, իմացաբանության հեղինակավոր ներկայացուցիչներ Մոսկվայից, Կիևից և այլն։ Տեսական հիմնավորումը և շարադրանքը Հ.Ա.Գևորգյանը տվել է մի շարք հրապարակումներում («Դիտողություններ գիտական գիտելիքի տրամաբանական-իմացաբանական վերլուծության մասին», «Գիտական գիտելիքի օբյեկտիվության տեսանկյունները», «Գիտական տեսության ձևականացման պրոբլեմը», «Ճշգրիտ փիլիսոփայության կոնցեպցիայի ժամանակակից մի քանի տարատեսակությունների մասին» և այլն), և, ընդհանրացված ձևով, «Գիտելիքի ժամանակակից տեսության ակնարկ» գրքում (1978)։
Նա գրել է նաև «Տրամաբանություն»՝ դասագիրք ավագ դպրոցի համար (1994, համահեղինակ՝ Վ. Բաղդասարյան)։
«Գիտության պատմական մեթոդաբանության ակնարկ» գրքում (1987) ի հայտ է բերել պատմամշակութային գործոնների ազդեցությունը գիտական գիտելիքի նաև ներքին իմացաբանական բնութագծերի վրա, վերլուծել է 20-րդ դարի այն հիմնական փիլիսոփայական ուսմունքները, որոնցում վերանայվում են գիտության փիլիսոփայության դասական ըմբռնումները և տարբեր տեսանկյուններից հիմնավորում է պատմամշակութային մոտեցումը։ Այս հարցադրումների հանգուցակետում գտնվում է պատմական վերակազմության մեթոդի պրոբլեմը, որի վերաբերյալ Հ.Ա. Գևորգյանի նախաձեռնությամբ գրվել և նրա խմբագրութ յամբ հրատարակվել է կոլեկտիվ աշխատություն՝ «պատմական վերակազմության մեթոդը գիտության պատմության մեջ» (1990)։
«Ազգային մշակույթը պատմության փիլիսոփայության տեսանկյունից» գրքում (1992) և մի ամբողջ շարք այլ հրապարակումներ ում Հ.Ա. Գևորգյանը արծարծում է հայ փիլիսոփայության պատմության մշակութաբանական տեսանկյունները, ուրույն մեկնաբանու թյուն է տալիս մշակույթի տեսության հարցերին և դրանք մասնավո րեցնում է հայկական մշակույթի և հայոց պատմության նկատմամբ։ Հ.Ա. Գևորգյանը ինստիտուտում նախաձեռնեց հետազոտություններ այդ հարցերի շուրջ. նրա գիտաթեմատիկ խմբի ուժերով և նրա խմբագրությամբ հրատարակվեց «Փիլիսոփայություն, գիտություն,հումանիստիկա. մշակույթի միասնության իդեալի որոնումները երկու դարերի սահմանագլխին» ժողովածուն (1994), իսկ 1995թ. նա ինստիտուտում կազմակերպեց սիմպոզիում՝ նվիրված մշակույթների երկխոսությանը, նախաձեռնեց և հրատարակեց ժողովածու «Մշակույթների հանդիպումը. դիմաբախումից՝ երկխոսութ յուն» վերնագրով։
Հ.Ա. Գևորգյանը Հայկական սովետական հանրագիտարանի համար գրել է շուրջ հարյուր հոդված փիլիսոփայության և տրամաբանության հանգուցային հարցերի, կատեգորիաների, փիլիսոփայական ուղղությունների, փիլիսոփայության և տրամաբանության նշանավոր դեմքերի մասին։ Նա եղել է հանրագիտարանի փիլիսոփայության գիտաճյուղային խորհրդի անդամ և նախագահի տեղակալը։ Եղել է նաև Տերմինաբանական կոմիտեի անդամ, ՀՀ ԳԽ Սահմանադրական հանձնաժողովի անդամ, ՀՀ Լեզվի պետական տեսչության Լեզվի բարձրագույն խորհրդի անդամ։
Հ.Ա.Գևորգյանը գրել է գիտական աշխատություններ հայեր են, ռուսերեն և անգլերեն լեզուներով՝ 9 գիրք, գիտական հոդվածներ, այդ թվում 99 հոդված Հայակական սովետական հանրագիտարանի համար։ Նախաձեռնել է թեմատիկ ժողովածուների և կոլեկտիվ աշխատությունների հրապարակում, խմբագրել է գրքեր, կատարել է թարգմանություններ, այդ թվում նորագույն և ժամանակակից փիլիսոփայության պատմության բուհական երկու դասագրքերի թարգմանությունը։ Պատրաստել է շուրջ մեկուկես տասնյակ գիտության թեկնածուներ և դոկտորներ։