Cover Image
aizvērt šo grāmatuԹամրազյան Հրանտ Սմբատի (1926-2001)
Skatīt dokumentuՀ. Ս. ԹԱՄՐԱԶՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuՀ. Ս. ԹԱՄՐԱԶՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Atvērt šo mapi un apskatīt saturuՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հրանտ Սմբատի Թամրազյանը ծնվել է 1926 թ.սեպտեմբերի 26 – ին Իջևանի շրջանի Աչաջուր գյուղում / ՀՀ Տավուշի մարզ /։ Վախճանվել է 2001 թ. փետրվարի իննին Երևանում։
1943 թ. ավարտել է Աչաջուր գյուղի միջնակարգ դպրոցը։
1943-1948 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
1944-1945 թթ. սովորելուն զուգընթաց աշխատել է ՀՍՍՀ Ռադիոկոմիտեում՝ որպես թղթակցական ցանցի ղեկավար։
1945-1948 թթ. աշխատել է «Ավանգարդ» թերթում՝ բաժնի վարիչ։
1948-1952 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում՝ «Հայ գրականություն» մասնագիտացումով։
1952-1955 թթ. աշխատել է Հայաստանի Հրատպետկոմի գեղարվեստական գրականության բաժնում՝ որպես ավագ խմբագիր։
1954 թ. ընտրվել է Հայաստանի Գրողների միության անդամ։
1955 թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1955-1958 թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանում՝ սկզբում որպես հայ գրականության ամբիոնի դասախոս, այնուհետև՝ նույն ամբիոնի դոցենտ։
1962 թ. «Շիրվանզադեի կյանքն ու գործը» թեմայով ատենախոսության համար ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1964 թ. արժանացել է պրոֆեսորի կոչման։
1968-1980 թթ. եղել է Երևանի պետական համալսարանի սովետահայ գրականության ամբիոնի վարիչը։
1970 թ. արժանացել է Հայկական ՍՍՀ Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման։
1973 թ. «Երիտասարդ Չարենցը» աշխատության համար շնորհվել է Հայաստանի Գրողների միության գրական Առաջին մրցանակ։
1974 թ. արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի՝ իններորդ դասարանի «Հայ գրականության» դասագրքի համար։
1986 թ. «Հայ քննադատություն» աշխատության առաջին և երկրորդ գրքերը արժանացել են Հայաստանի Գրողների միության՝ Միքայել Նալբանդյանի անվան գրական մրցանակին։
1986 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ։
1986 թ. պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության շքանշանով»։
1996 թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս։