Cover Image
この本を閉じるՍաղյան Աշոտ Սերոբի (1957)
ドキュメントを見るԱ. Ս. ՍԱՂՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
ドキュメントを見るԱ. Ս. ՍԱՂՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
フォルダーを開き、コンテンツを見るՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Աշոտ Սերոբի Սաղյանը ծնվել է 1957 թ. ապրիլի 7-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չափար գյուղում:
1973 թ.- ընդունվել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետ։
1978 թ.- գերազանցությամբ ավարտել է և ստացել քիմիկոսի որակավորում:
1978-1980 թթ.- աշխատել է ԽՍՀՄ Մանրէաբանական և բժշկական արդյունաբերության նախարարության Գենետիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Չարենցավանի մասնաճյուղում որպես ավագ լաբորանտ:
1980 թ.- ընդունվել է Գենետիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի նպատակային ասպիրանտուրա:
1981 թ.- փոխադրվել է ԽՍՀՄ ԳԱ Ա. Նեսմեյանովի անվան Էլեմենտօրգանական միացությունների ինստիտուտի նպատակային ասպիրանտուրա:
1984 թ.- ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում ( նախկինում՝ ԽՍՀՄ Մանրէաբանական և բժշկական արդյունաբերության նախարարության Ամինաթթուների տեխնոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ, իսկ այնուհետև՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Կենսատեխնոլոգիայի ԳՀԻ» ՓԲԸ) աշխատանքի է անցել որպես կրտսեր գիտաշխատող, ապա փոխադրվել է ավագ գիտաշխատողի պաշտոնի:
1985 թ.- պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝«Co(III) և Ni(II) իոնների հետ դեհիդրոամինաթթուների Շիֆի հիմքերի առաջացրած կոմպլեքսների սինթեզ և հետազոտում» և ստացել քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1986 թ.- Ամինաթթուների տեխնոլոգիական գիտահետազոտական ինստիտուտում փոխադրվել է սեկտորի վարիչի պաշտոնի, նույն թվականին նշանակվել է «Ասիմետրիկ բիոմիմետրիկ սինթեզի լաբորատորիայի» վարիչ:
1988-1998 թթ.- «Ամինաթթուների անալոգների և ածանցյալների լաբորատորիայի» վարիչ:
1996-1998 թթ.- համատեղությամբ աշխատել է ԵՊՀ անօրգանական քիմիայի ամբիոնում որպես դոցենտ և ղեկավարել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի միջամբիոնային կենսատեխնոլոգիական լաբորատորիան:
1996 թ.- շահել է INTAS դրամաշնորհ և գործուղում ՉԺՀ Խենանի մարզ ք. Չեն Զժոու` 6 ամիս ժամկետով:
1997 թ.- ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսական թեզ՝ «Ոչ սպիտակուցային (R)- և (S)-α-ամինաթթուների ասիմետրիկ սինթեզը Co(III) և Ni(II) իոնների հետ դեհիդրոամինաթթուների առաջացրած քիրալային կոմպլեքսների միջոցով» և ստացել քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան «Կենսաօրգանական քիմիա» մասնագիտությամբ:
1997 - 2008 թթ.- շահել է INCO-COPERNICUS դրամաշնորհ: 1998 թ.- աշխատել է ԵՊՀ դեղագործական քիմիայի ամբիոնում որպես պրոֆեսոր, տարում գործուղվել ՉԺՀ Սինցզյանի մարզ, ք. Ուրումիչ` 45 օր ժամկետով:
1998-2003 թթ.- մասնակցել է միջազգային գիտաժողովների Ուրումչիում, Շանհայում, Նանչինում և Գուանջոյում (ՉԺՀ):
1999 թ.- մասնակցել է միջազգային գիտաժողովի Օքսֆորդում (Անգլիա): 1999 թ.- շահել է СRDF Travel դրամաշնորհ:
2000 թ.- մասնակցել է միջազգային գիտաժողովի Վերսալում (Ֆրանսիա): 2000 - 2003 թթ.- շահել է ISTC #A-356 դրամաշնորհ:
2000 թ.- նշանակվել է «Կենսատեխնոլոգիայի ԳՀԻ» ՓԲԸ տնօրեն:
2001 թ.- մասնակցել է միջազգային գիտաժողովի Վաշինգտոնում (ԱՄՆ):
2001 թ.- արժանացել է Եվրոմիության Դեկարտի անվան մրցանակի՝ ասիմետրիկ սինթեզի բնագավառում արձանագրած լուրջ արդյունքների համար:
2002-2010 թթ.- մասնակցել է միջազգային գիտաժողովների Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում (ՌԴ):
2002 թ.- նրա ղեկավարությամբ ստեղծվել է Չին-հայկական բիոինժեներական գիտահետազոտական և փորձարարական կենտրոն:
2002 թ.- արժանացել է ՉԺՀ կառավարական «Բարեկամություն» շքանշանի՝ Չինաստանում կենսատեխնոլոգիական և քիմիական գիտությունների զարգացումը խթանելու համար:
2002 թ.- գործուղվել է ՉԺՀ ք.Գուան Զու` 60 օր ժամկետով:
2002 - 2005 թթ.- շահել է ISTC #A-683 դրամաշնորհ:
2003 թ.- մասնակցել է միջազգային գիտաժողովների Ռոստոկում և Հանաույում (Գերմանիա), Երևանում, Ծաղկաձորում (ՀՀ) և այլն:
2003 թ.- ընտրվել է ԵՊՀ դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ:
2004 - 2007 թթ.- շահել է ISTC #2780 դրամաշնորհ:
2004 թ.- արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի՝ բնական գիտությունների բնագավառում կատարած գիտական աշխատանքի համար:
2006 թ.- ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:
2006 - 2009 թթ.- շահել է ISTC #A-1247 դրամաշնորհ:
2007թ.- ՀՀ ԳԱԱ նախագահության որոշմամբ նշանակվել է «Հայաստանի քիմիական հանդես» ամսագրի գլխավոր խմբագիր:
2007 - 2008 թթ.- շահել է ISTC #CI-073 դրամաշնորհ:
2009 թ.- արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալի՝ ԵՊՀ հիմնադրման 90-ամյակի առթիվ և կրթության ու գիտության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար:
2009 թ.- նշանակվել է ՀՀ ԳԱԱ-ի կողմից Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) կոորդինացիոն խորհրդի և աշխատանքային խմբի անդամ:
2009 - 2012 թթ.- շահել է ISTC #A-1677 դրամաշնորհ:
2010 թ.- հրատարակվել են «Энантиомерно чистые небелковые аминокислоты. Пути их получения» մենագրությունը (Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի «Наука» հրատարակչություն) և ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված «Ամինաթթուների, պեպտիդների և սպիտակուցների քիմիա» բուհական դասագիրքը:
2010 թ.- նշանակվել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ ՊՈԱԿ – ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (ՀՀ ԳԱԱ նախագահության 2010 թ.-ի սեպտեմբերի 8-ի որոշում), ապա ընտրվել է տնօրեն:
2010 թ.- ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
2011 թ.- արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի:
2012-2014- շահել է VolkswagenStiftung Az 86 223 դրամաշնորհ:
2013 թ.- արժանացել է ՀՀ վաստակավոր գործչի կոչման:
2013-2015 թթ.- շահել է 13RF-050 դրամաշնորհ:
2014 - 2016 թթ.- աշխատել է որպես ԵՊՀ դեղագիտության ամբիոնի վարիչ:
2014-2016 թթ.- շահել է IZ73Z0_152360/1 Swiss National Science Foundation(SNSF) դրամաշնորհ:
2015 թ.- արժանացել է Պետական մրցանակի:
2015-2017 թթ.- շահել է 15RF-035 15T-1D260; State Committee of Science MES RA դրամաշնորհներ:
2016 թ. – ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ:
2016 - 2017 թթ.- աշխատել է որպես ԵՊՀ Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի վարիչ:
2017 թ. նշանակվել է որպես ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն: 2021 թ.-ից - ՀՀ ԳԱԱ նախագահ:
2022 թ.- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ: