Cover Image
close this bookՊողոսյան Կարեն Սուրենի (1932-2016)
View the documentԿ. Ս. ՊՈՂՈՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԿ. Ս. ՊՈՂՈՍՅԱՆԻԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Կարեն Սուրենի Պողոսյանը ծնվել է 1932 թ. նոյեմբերի 21-ին, Երևանում, ծառայողի ընտանիքում: Վախճանվել է 2016 թ. մարտի 26-ին:
1940 թ. ընդունվել է Վ. Վ. Մայակովսկու անվ. թիվ 7 ռուսական դպրոց:
1950 թ. ընդունվել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի կենսաբանահողագիտական ֆակուլտետ:
1955 թ. ավարտել է հիշյալ ֆակուլտետի գենետիկայի և սելեկցիայի ամբիոնը և՝ գործուղվել Հայաստան:
1956 թ. ընդունվել է աշխատանքի ՀԽՍՀ Գյուղ. նախարարության «Պատվո նշան»-ի շքանշանակիր Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտի Բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի բաժնում որպես լաբորանտ:
1957 թ. ընդունվել է ասպիրանտուրա՝ բույսերի ֆիզիոլոգիա մասնագիտությամբ:
1960 թ.ավարտել է ասպիրանտուրան:
1960-1966 թթ. ՀԽՍՀ Գյուղ. նախարարության «Պատվո նշան»-ի շքանշանակիր Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտի Բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի բաժնում աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող:
1961 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Խաղողի վազի ձմեռման և կոփման ֆիզիոլոգիական առանձնահատկությունները» թեմայով, որի համար նրան շնորհվել է կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1965 թ.՝ ԽՄԿԿ անդամ:
1966-1969 թթ. ՀԽՍՀ Գյուղ. նախարարության Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտի Բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի բաժնում աշխատել է որպես ավագ գիտաշխատող:
1969 թ. վերապատրաստման նպատակով գործուղվել է Հոկայդոյի համալսարանի (ք. Սապպորո, Ճապոնիա) ցածր ջերմաստիճանների ինստիտուտ:
1969-1974 թթ., գործուղումից վերադառնալուց հետո, շարունակել է աշխատել որպես ավագ գիտաշխատող:
1973 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Խաղողի վազի ցրտադիմացկունության ֆիզիոլոգիան» թեմայով:
1974 թ. շնորհվել կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1974-1988 թթ.՝ ՀԽՍՀ Գյուղ. նախարարության խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտի Բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի բաժնի վարիչ:
1975 թ. լույս է տեսել «Խաղողի բույսի ցրտադիմացկունության ֆիզիոլոգիական առանձնահատկությունները» մենագրությունը (Физиологические особенности морозоустойчивости виноградного растения. Монография. Ер.: Изд. АН Арм. ССР. – 1975. –240 с.):
1980 թ-ից նա, համատեղության կարգով, դասավանդել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիոլոգիայի ամբիոնում (կենսաբանության ֆակուլտետ), կարդացել է մասնագիտական դասընթացներ՝ «Ցրտադիմացկունության ֆիզիոլոգիա» և «Բույսերի ջրային ռեժիմը»:
1981 թ. Գյուղատնտեսական գիտությունների Վ. Ի. Լենինի անվ. համամիութենական ակադեմիայի կողմից արժանացել է Կ. Ա. Տիմիրյազևի անվ. Ոսկե մեդալի՝ վերոհիշյալ մենագրության համար:
1988 թ-ից՝ ՀԽՍՀ Գյուղ. նախարարության Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտի Խաղողի սելեկցիայի, ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի բաժնի վարիչ:
1989 թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում՝ բույսերի ֆիզիոլոգիա մասնագիտությամբ:
1990 թ. ՀՀ Գյուղատնտեսական գիտությունների ակադեմիան, իր կանոնադրության հիման վրա, Կ. Ս. Պողոսյանին ընտրել է Ակադեմիայի թղթակից-անդամ:
1996 թ. Կ. Ս. Պողոսյանը ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս «Կենսաբանություն» մասնագիտության գծով: