Cover Image
close this bookԶարյան Ռուբեն Վարոսի (1909-1994)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ռ. Վ. ԶԱՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ռ. Վ. ԶԱՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ, ԳԻՏԱԿԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ռուբեն Վարոսի Զարյանը ծնվել է 1909 թ. սեպտեմբերի 1-ին, Ալեքսանդրապոլում (ներկայումս` ք. Գյումրի): Վախճանվել է 1994 թ. փետրվարի 2-ին։
1929 թ. ավարտել է Թիֆլիսի Ալ. Մյասնիկյանի անվ. մանկավարժական ուսումնարանը:
1929-1932 թթ. Ախալքալաքի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի և գրականության դասատու:
1933 թ. Թիֆլիսի «Գրոհ» հանդեսի պատասխանատու քարտուղար:
1934 թ. Հայաստանի խորհրդային գրողների միության անդամ:
1936 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետը:
1937-1939 թթ. դասավանդել է Երևանի մանկավարժական ուսումնարանում:
1938 թ. կրտսեր գիտական աշխատակից ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի գրականության և լեզվի ինստիտուտում:
1938-1947 թթ. Հայպետհրատի գեղարվեստական գրականության բաժնի վարիչ:
1940 թ. շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1940-1943 թթ. ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի գրականության և լեզվի ինստիտուտի գիտխորհրդի անդամ:
1941-1943 թթ. «Սովետական գրականություն» ամսագրի պատասխանատու խմբագիր:
1942-1994 թթ. Հայկական թատերական ընկերության (1986 թ.՝ Հայաստանի թատերական գործիչների միության) անդամ:
1943-1994 թթ. Հայաստանի ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտի գիտխորհրդի անդամ:
1948-1958 թթ. Երևանի թատերական ինստիտուտի արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ:
1949-1990 թթ. հայ թատրոնի պատմության դասախոս Գեղարվեստա-թատերական ինստիտուտում:
1950-1953 թթ. Հայաստանի ԳԱ արվեստների պատմության և տեսության սեկտորի ավագ գիտաշխատող:
1952 թ. Հայկական թատերական ընկերության վարչության անդամ:
1953 թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:
- Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ:
1953-1958 թթ. Հայաստանի ԳԱ արվեստների տեսության և պատմության սեկտորի վարիչ:
1955 թ. «Սովետական արվեստ» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ:
1958-1987 թթ. ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի դիրեկտոր:
1958-1994 թթ. Գրականության և արվեստի թանգարանի գիտխորհրդի անդամ:
1961 թ. շնորհվել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
1962 թ. շնորհվել է արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան:
1963 թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:
1964-1994 թթ. Հայկական թատերական ընկերության նախագահության անդամ:
1966 թ. հիմնադրել է շեքսպիրագիտության հայկական կենտրոն:
1969 թ. պարգևատրվելէ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով:
1970 թ. ընտրվել է Գերմանական շեքսպիրյան ընկերության անդամ (Վայմար, Գերմանիա):
1970-1987 թթ. Հայկական խորհրդային հանրագիտարանի խմբագրական կոլեգիայի անդամ:
1974-1981 թթ. ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր գրականության, արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության ասպարեզում պետական մրցանակների հանձնաժողովի նախագահ:
1974 թ. ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ:
1975 թ. հայ արվեստին նվիրված միջազգային առաջին սիմպոզիումի պատվիրակության ղեկավար (Բերգամո, Իտալիա):
1977-1987 թթ. ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի գիտխորհրդի անդամ:
1978 թ. հայ արվեստին նվիրված միջազգային երկրորդ սիմպոզիումի կազմկոմիտեի նախագահի տեղակալ:
1979 թ. պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության« շքանշանով` ծննդյան 70-ամյակի առթիվ:
1981 թ. Իտալիայում հայ արվեստի միջազգային երրորդ սիմպոզիումի Հայաստանի պատվիրակության ղեկավարի տեղակալ:
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր:
- Ընտրվելէ Հռոմի «Տիբերինա» ակադեմիայի թղթակից անդամ:
1983 թ. Թբիլիսիում վրաց արվեստի միջազգային չորրորդ սիմպոզիումի հայկական պատվիրակության ղեկավար:
1984-1990 թթ. Աբովյանի տուն-թանգարանի գիտական խորհրդի նախագահ:
1985 թ. հայ արվեստին նվիրված միջազգային չորրորդ սիմպոզիումի կազմկոմիտեի նախագահի տեղակալ:
1986 թ. ընտրվել է Հայաստանի ԳԱ ակադեմիկոս:
- Հայաստանի ԳԱ արվեստի ինստիտուտի դիրեկցիային կից խորհրդական:
1987 թ. Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության անդամ:
1989 թ. պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով` ծննդյան 80-ամյակի առթիվ: