Cover Image
փակիր այս գիրքըՄալխասյանց Ստեփան Սարգսի (1857-1947)
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս. Ս. ՄԱԼԽԱՍՅԱՆՑԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս. Ս. ՄԱԼԽԱՍՅԱՆՑԻ ԿՅԱՆՔԻ, ԳԻՏԱԿԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

1857 թ. Ախալցխա (Ախալցիխե) քաղաքում ծնվել է Ստեփան Սարգսի Մալխասյանցը։ Վախճանվել է 1947 թ. հուլիսի 21-ին Երևանում։
1871 թ. Ավարտել է տեղի Կարապետյան ծխական դպրոցը։
1874 թ. Ավարտել է Ախալցխայի ռուսական գավառական դպրոցը։
1874 – 1878 թթ. Ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը և դուրս է եկել վերջին՝ հինգերորդ կուրսից։
1879 թ. Սկսել է աշխատակցել «Մշակ» լրագրին։
1881 թ. Ընդունվել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը որպես ազատ ունկնդիր։
1885 թ. Լույս է տեսել «Ստեփանոս Տարոնեցվո Ասողկան Պատմություն տիեզերական» ուսումնասիրությունը։
1887 թ. Ստացիոնար ուսանող Պետերբուրգի համալսարանում։
1887 թ. Գերմաներենից թարգմանել է Շեքսպիրի «Լիր թագավորը»։
1889 թ. Ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի «Հայ-սանսկրիտ և հայ-վրացական» բաժինը՝թեկնածուի աստիճանով։
1889-1890 թթ. Ախալցխայի Կարապետյան և Եղիազարյան դպրոցների ավագ ուսուցիչ։
1890-1910 թթ. Ներսիսյան դպրոցի հայոց լեզվի և մատենագրության դասատու (1903-1906 թթ.՝ նաև տեսուչ)։
1891 թ. Լույս է տեսել «Գրաբարի հոլովումը, խոնարհումը և նախդիրները» աշխատությունը։
1892 թ. Լույս է տեսել «Գրաբարի համաձայնությունը» աշխատությունը։
1903 թ. Ձեռնարկել է «Պատմագիրք հայոց» մատենաշարի հրատարակությանը։
1910 թ. Թիֆլիսի Հովնանյան օրիորդաց դպրոցի տեսուչ և դասատու։
1914-1915 թթ. Էջմիածնի Գևորգյան ճեմարանի տեսուչ։
1917-1919 թթ. Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցի տեսուչ և դասատու։
1920-1921 թթ. Ախալցխայի գիմնազիայի տեսուչ։
1922-1935 թթ. Աշխատել է «Հայերեն բացատրական բառարանի» վրա։
1940 թ. Լույս է տեսել «Մովսես Խորենացու առեղծվածի շուրջը» աշխատությունը։
1940 թ. Վաստակել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան՝ honoris causa.
1942 թ. Ընտանիքով փոխադրվել է Երևան։
1943 թ. Ընտրվել է ՀՍՍՌ Գիտությունների ակադեմիայի հիմնադիր կազմի անդամ։
1944-1945 թթ. Լույս է տեսել «Հայերեն բացատրական բառարանը»։
1946 թ. Արժանացել է Պետական մրցանակի դափնեկրի կոչման «Հայերեն բացատրական բառարանի» համար։