Cover Image
close this bookԲաղդասարյան Գևորգ Երվանդի (1936-2023)
View the documentԳ. Ե. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԳ. Ե. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

1936 թ. հունվարի 26-ին ծնվել է Գևորգ Երվանդի Բաղդասարյանը Արագածի շրջանի Ծաղկահովիտ գյուղում ծառայողի ընտանիքում։ Վախճանվել է 2023 թ․ նոյեմբերի 5-ին։
1949 թ. ընդունվել է ՀամԼԿԵՄ շարքերը։
1953 թ. ավարտել է Ապարան գյուղի միջնակարգ դպրոցը արծաթե մեդալով, ապա ընդունվել Երևանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։
1958 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է համալսարանը, ընդունվել աշխատանքի Գիտությունների ակադեմիայի Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում (ներկայումս՝ մեխանիկայի ինստիտուտ)։
1958-1964 թթ. – կրտսեր գիտաշխատող այդ ինստիտուտում։
1963 թ. – թեկնածուական թեզի պաշտպանություն՝ նվիրված գազի գերձայնային հոսանքով շրջհոսվող սալերի և թաղանթների կայունությանը։
1968-1975 թթ. – Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ավագ դասախոս (համատեղության կարգով):
1972 թ. – գիտական գործուղում Լեհաստան։
1973 թ. – գործուղում Բուլղարիա՝ գիտնականների պատվիրակության կազմում։
1976-1982 թթ. – ԵՊԻ–ում դասախոս, դոցենտ (համատեղության կարգով)։
1973 թ. – ՍՄԿԿ անդամ։
1977 թ. - դոկտորական թեզի պաշտպանություն՝ «Բարակապատ մարմինների և էլեկտրամագնիսական դաշտերի փոխազդեցություն» թեմայով, ֆիզմաթ գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1979 թ. – Գիտությունների ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտում ավագ գիտաշխատող։
1979-1988 թթ. – նույն ինստիտուտում մագնիսաառաձգականության տեսության բաժնի վարիչ։
1986-1987 թթ. – ՀԽՍՀ Մեխանիկայի ինստիտուտի դիրեկտոր։
1986-1988 թթ. – Երևանի պետական համալսարանի դասախոս, պրոֆեսոր։
1988 թ.-ից – ԵՊՀ-ի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի Բնագիտության, մաթեմատիկական մոդելների և մեթոդների ամբիոնի վարիչ։
1990 թ. ընտրվել է ՀՀ ԳԱ թղթակից անդամ։
1994 թ. – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
2002-2006 թթ. – ԵՊՀ-ի ռեկտորի խորհրդական:
2006 թ․-ից – ԵՊՀ մաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր:
2010 թ. - շնորհվել է ՀՊՄՀ «Խաչատուր Աբովյան» մեդալ և Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ։
2012 թ․ - պարգևատրվել է Հայաստանի վարչապետի հուշամեդալով։
2012 – 2014 - մասնակցություն դրամաշնորհներին (FP7 Exchange grant):
2017 թ․ - արժանացել է Պողոսյան մրցանակի։