Cover Image
close this bookԴավթյան Միսակ Արշամի (1934-2018)
View the documentՄ. Ա. ԴԱՎԹՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՄ. Ա. ԴԱՎԹՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ակադեմիկոս Միսակ Արշամի Դավթյանը ծնվել է 1934 թ. հոկտեմբերի 14-ին Սոֆիայում (Բուլղարիա)։ Վախճանվել է 2018թ․ հունիսի 25-ին։
1946 թ. հայրենադարձվել է Հայաստան։
1952 թ. ավարտել է Երևանի թիվ 10 միջնակարգ դպրոցը։
1952-1958 թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում։
1958-1959 թթ. աշխատել է ՀՍՍՌ Թալինի շրջանի Արտենի գյուղում՝ որպես բժիշկ։
1960-1963 թթ. ուսումը շարունակել է ԽՍՀՄ ԲԳԱ (Բժշկական գիտութ յունների ակադեմիա) Մոսկվայի կենսաբանական և բժշկա կան քիմիայի ինստիտուտի ասպիրանտուրայում։
1963 թ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։
1970 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն ՀԽՍՀ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտում և արժանացել կենսաբանական գիտությունների դոկտորի կոչման։
1963-1971 թթ. աշխատել է ՀՍՍՌ ԳԱ բիոքիմիայի ինստիտուտում որպես կրտսեր, ապա ավագ՝գիտաշխատող։
1964 թ. ՍՄԿԿ անդամ։
1972 թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում։
1971-2000 թթ. եղել է ԵՊՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ։
1971 թ. ղեկավարել է համեմատական և էվոլյուցիոն կենսաքիմիայի պրոբլեմային (ներկայումս՝ գիտահետազոտական) լաբորատորիան։
1974 թ. նրա նախաձեռնությամբ ԵՊՀ-ում կազմակերպվել է համամիութենական գիտաժողով՝ նվիրված կյանքի ծագման և էվոլյուցիոն կենսաքիմիայի հարցերին։
1974-1986 թթ. մեկնել է գիտական գործուղման և մասնակցել նեյրոքիմիայի և կենսաքիմիայի գիտաժողովներին՝ Լեհաստան,Ֆրանսիա, Կանադա, Հունգարիա և Չեխոսլովակիա։
1978-1985 թթ. և 1996-1999 թթ. ստանձնել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնը:
1981 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման։
1986 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1985 - 1989 թթ. զբաղեցրել է ԵՊՀ բնագիտական ֆակուլտետների ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնը:
1990-1991 թթ. առաջին պրոռեկտոր:
1989-1990 թթ. ՀԽՍՀ ժողկրթության նախարար:
1996 թ. ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
1999-2002 թթ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր։