Cover Image
close this bookՍուվարյան Յուրի Միքայելի (1943)
View the documentՅու. Մ. ՍՈՒՎԱՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՅու. Մ. ՍՈՒՎԱՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

1943 թ. մայիսի 25-ին ԼՂՀ-ի Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում ծնվել է Յուրի Միքայելի Սուվարյանը։
1960 թ. Ավարտել է նույն շրջանի Ավետարանոցի միջնակարգ դպրոցը։
1965 թ. Գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ի Տնտեսագիտական ֆակուլտետը և ընդունվել ասպիրանտուրա։
1966 թ. Շարունակել է ուսումը ասպիրանտուրայում։
1966-1988 թթ. Աշխատել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության և ՀԽՍՀ պետպլանի տնտ/գիտ և պլանավորման գ/հ ին-տում՝ թեմայի ղեկավար (համատեղ.)։
1968 թ. Աշխատել է ԵՊՀ-ի Ժողտնտպլանավորման և ճյուղային էկոնոմիկաների ամբիոնում որպես ասիստենտ, ապա՝ ավագ դասախոս:
1970 թ. Պաշտպանել է թեկնած. ատենախոսություն, շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
1973 թ. Շնորհվել է դոցենտի գիտական կոչում։
1975 թ. ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետը վերակազմավորվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, այդ բուհում աշխատել է դոցենտի պաշտոնով։
1983 թ. Պաշտպանել է դոկտորական ատենախոսություն:
1984 թ. Շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում (ԵրԺՏԻ «ժողտնտպլանավորում» ամբիոնում),
– Ստացել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։
1987-1994 թթ. Եղել է պրոռեկտոր՝ գիտական աշխատանքների գծով։
1992-1993 թթ. – ՀՀ վարչապետի խորհրդական ( համատեղ.մբ)։
1993թ. – Հայերենի բարձրագույն խորհրդի անդամ։
1994 թ. – ՀՊՏՀ-ի Կառավարման ամբիոնի վարիչ, (2006թ.-ից՝ հասարակական կարգով),
– Ղեկավարել է ԼՂՀ-ի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարային ծրագրի մշակման աշխատանքները (1993-1994թթ.)։
1998 թ. – Ղեկավարել է ՀՀ երկաթուղային տրանսպորտի բարեփոխումների ծրագրի մշակման աշխատանքները։
2000 թ. Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով։
2006 թ. Ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։
2006-2011թթ. – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր։
2010 թ. Ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս «տնտեսագիտություն» մասնագիտությամբ։
2011 թ. Ընտրվել է ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար:
2011թ. Պարգևատրվել է «Հայրենիքի մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
2014 թ. ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ:
2016 թ. –Բնական գիտությունների ռուսական ակադեմիայի արտասահմանյան անդամ։
2017 թ. – Բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի արտասահմանյան անդամ։
2017 թ. Պարգևատրվել է «Հայրենիքի մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:
2011-2018 թթ. Ղեկավարել է ՀՀ պետական մրցանակների շնորհման հումանիտար և հասարակական գիտությունների հանձնախմբի աշխատանքները։