Cover Image
փակիր այս գիրքըԱռաքելյան Նորայր Հունանի (1936-2023)
Դիտել փաստաթուղթըՆ. Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըՆ. Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ակադեմիկոս Նորայր Հունանի Առաքելյանը ծնվել է 1936 թ. հուլիսի 17-ին ՀՍՍՀ Արթիկի շրջանի Մեղրաշեն գյուղում ծառայողի ընտանիքում։ Վախճանվել է 2023 թ. դեկտեմբերի 28-ին:
1953 թ. Էջմիածնի շրջանի Փարաքար գյուղի միջնակարգ դպրոցի շրջանավարտ և Երևանի պետական համալսարանի ուսանող։
1958 թ. «Մաթեմատիկայի ուսուցիչ» որակավորմամբ համալսարանի շրջանավարտ և «Ֆունկցիաների տեսության» ամբիոնի աշխատակից (ասիստենտ)։
1959 թ. ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։
1963 թ. Շնորհվել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1950-1964 թթ. եղել է ՀամԼԿԵՄ շարքերում։
1964 թ. Նույն ինստիտուտում՝ ավագ գիտաշխատող։
1967 թ. Մասնակցել է ՍՍՀՄ ԳԱ Մաթեմատիկայի բաժանմունքի ընդհանուր ժողովին և հանդես է եկել զեկուցումով (Մոսկվա)։
1970 թ. Շնորհվել է 1969-1970 թթ. Լենինյան կոմերիտմիության մրցանակը,
­ Մասնակցել է մաթեմատիկոսների միջազգային կոնգրեսին Ֆրանսիա (Նիցցա)։
1971 թ. Մաթեմատիկայի ինստիտուտի հիմնադրման օրից՝ ավագ գիտաշխատող,
­ Շնորհվել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան (Մոսկվա, Ստեկլովի անվ. ինտ-տ)։
1972 թ. Գործուղում Բուլղարիա։
1974 թ. Ինստիտուտի գիտական գծով տնօրենի տեղակալ,
- Ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ։
1976 թ., 1980 թ., 2001 թ., 2006 թ. Գիտական գործուղում Գերմանիա։
1976 թ. ՍՄԿԿ անդամ։
1979 թ. Գիտական գործուղում Լեհաստան։
1981 թ. Կանադա։
1983 թ. Բուլղարիա։
1987 թ. Հունգարիա։
1978 թ. Նույն ինստիտուտի «Մոտավորությունների տեսության» բաժնի վարիչ (հասարակական հիմունքներով)։
1959–1980 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետում (ընդհանուր և հատուկ դասընթացներ)։
1990 թ. Ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
2004 թ. Թրիերի (Գերմանիա) համալսարանի պատվավոր դոկտոր։
2006 թ.-ից ընտրվել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի, մեխանիկայի և ինֆորմատիկայի բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։
2013 թ. Պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» մեդալով։