Cover Image
փակիր այս գիրքըԻոսիֆյան Անդրոնիկ Ղևոնդի (1905-1993)
Դիտել փաստաթուղթըԱ. Ղ. ԻՈՍԻՖՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԱ. Ղ. ԻՈՍԻՖՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Անդրոնիկ Ղևոնդի Իոսիֆյանը ծնվել է 1905թ. հուլիսի 21-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում, գյուղական ուսուցչի ընտանիքում: Վախճանվել է Մոսկվայում 1993թ. ապրիլի 13-ին:
1921-1925թթ. կամավոր մեկնել է բանակ` ծառայելով Կովկասյան ռազմաճակատում:
1925-1930թթ. Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետի ուսանող:
1929-1930թթ. ոււսմանը զուգընթաց` Ադրբեջանի նավթարդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիկատեխնիկական լաբորատորիայի ավագ լաբորանտ:
1930-1941թթ. նույն ինստիտուտի լաբորատորիայի գիտական ղեկավար:
1940թ. առանց ատենախոսության պաշտպանության ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
- Ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
- Շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1941-1975թթ. Էլեկտրաարդյունաբերության մինիստրության Մոսկվայի № 627, 689 գործարանի տնօրեն:
1942, 1948, 1960թթ. պարգևատրվել է (եռակի) Լենինի շքանշանով:
1946թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1949, 1951թթ. (2 անգամ) պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով:
1950թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս:
1950,1971, 1981, 1982թթ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ փոխնախագահ:
1961թ. արժանացել է Սոցալիստական աշխատանքի հերոսի կոչման:
1963թ. արժանացել է ՀՍՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործչի կոչման:
1965թ. արժանացել է ՌՍՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործչի կոչման:
1974թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ անդամ:
1981թ. ՀՍՍՀ Գերագույն սովետի պատգամավոր:
1985թ. պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով:
1975-1993թթ. Էլեկտրամեխանիկայի Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի գիտական ղեկավար: