Cover Image
close this bookԱսլանյան Աշոտ Տիգրանի (1919-1989)
View the documentԱ. Տ. ԱՍԼԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱ. Տ. ԱՍԼԱՆՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Աշոտ Տիգրանի Ասլանյանը ծնվել է 1919 թ. փետրվարի 7-ին Քարվանսարայում (Տավուշի մարզ, Իջևան քաղաք)։ Վախճանվել է 1989 թ. մարտի 17-ին Երևանում:
1941 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը։
1944-1954 թթ. ՀՍՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, բաժնի վարիչ։
1945 թ.՝ ՍՄԿԿ անդամ։
1947 թ. ստացել է երկրաբանական-հանքաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1954-1965 թթ. Երկրաբանական վարչության գլխավոր ինժեներ, Երկրաբանական վարչության պետ։
1957 թ. ստացել է երկրաբանական-հանքաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1960 թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում։
1965 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ։
1965-1966 թթ. նշանակվել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր։
1966-1975 թթ. ՀՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարար։
1967-1975 թթ. ՀԿԿ ԿԿ անդամ։
- ՀՍՍՀ Գերագույն սովետի պատգամավոր։
1968 թ. ընտրվել է Հայկական երկրաբանական ընկերության նախագահ։
1970 թ. ընտրվել է Մոլորակաբանության միջազգային ասոցիացիայի փոխնախագահ։
1975-1983 թթ. ՀՍՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն։
1980 թ. Նյու Յորքի (ԱՄՆ) Գիտությունների ակադեմիայի անդամ։
1986 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս։
Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Կարմիր դրոշի (3), Ժողովուրդների բարեկամության շքանշաններով և մեդալներով։