Cover Image
aizvērt šo grāmatuԱսլանյան Աշոտ Տիգրանի (1919-1989)
Skatīt dokumentuԱ. Տ. ԱՍԼԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuԱ. Տ. ԱՍԼԱՆՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Atvērt šo mapi un apskatīt saturuՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Աշոտ Տիգրանի Ասլանյանը ծնվել է 1919 թ. փետրվարի 7-ին Քարվանսարայում (Տավուշի մարզ, Իջևան քաղաք)։ Վախճանվել է 1989 թ. մարտի 17-ին Երևանում:
1941 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը։
1944-1954 թթ. ՀՍՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, բաժնի վարիչ։
1945 թ.՝ ՍՄԿԿ անդամ։
1947 թ. ստացել է երկրաբանական-հանքաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1954-1965 թթ. Երկրաբանական վարչության գլխավոր ինժեներ, Երկրաբանական վարչության պետ։
1957 թ. ստացել է երկրաբանական-հանքաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1960 թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում։
1965 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ։
1965-1966 թթ. նշանակվել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր։
1966-1975 թթ. ՀՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարար։
1967-1975 թթ. ՀԿԿ ԿԿ անդամ։
- ՀՍՍՀ Գերագույն սովետի պատգամավոր։
1968 թ. ընտրվել է Հայկական երկրաբանական ընկերության նախագահ։
1970 թ. ընտրվել է Մոլորակաբանության միջազգային ասոցիացիայի փոխնախագահ։
1975-1983 թթ. ՀՍՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն։
1980 թ. Նյու Յորքի (ԱՄՆ) Գիտությունների ակադեմիայի անդամ։
1986 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս։
Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Կարմիր դրոշի (3), Ժողովուրդների բարեկամության շքանշաններով և մեդալներով։